Տիգրան Սարգսյանը հրաժարվում է նաև մամուլից. «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետի պաշտոնից անակնկալ հրաժարական տված Տիգրան Սարգսյանը նման անակնկալ ձևով էլ հրաժարվել է մեդիաոլորտից»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Բանն այն է, որ Տ. Սարգսյանն այլևս չի ցանկանում ֆինանսավորել ATV հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, էլեկտրոնային մի շարք կայքերի և օրաթերթերի»:

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Տ. Սարգսյանը տևական ժամանակ չի լինելու քաղաքական դաշտում: «Օրերս նա պատրաստվում է մեկնել Արցախ՝ հանգստանալու: Նախատեսված է, որ մոտ 10-15 օր հետո նոր Տ. Սարգսյանը վերադառնալու է ԼՂՀ-ից ու կհայտարարի, թե ինչով է ցանկանում զբաղվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ այժմ նախկին վարչապետը չի որոշել, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու, արդյոք դիվանագիտական աշխատանքներ է իրականացնելու, թե ՀՀ-ում որևէ այլ գործունեություն է ծավալելու: Նախկին վարչապետը սպասում է նոր առաջարկների: Այժմ Տ. Սարգսյանը նեղացածի կարգավիճակում է»,- գրում է թերթը:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս