Նոր մանրամասներ` Տյումենում 26-ամյա հայ աղջկա դաժան սպանությունից. «Ժողովուրդ»

«Ապրիլի 21-ին ՌԴ Տյումեն քաղաքում, սեփական բնակարանում, դաժանաբար սպանվել է հայազգի Նունե Սարգսյանը: Իր ծննդյան 26-րդ տարեդարձի օրը նա դանակի 40 հարված է ստացել»,- տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը:

«Ընդամենը երեք օրում Տյումենի ոստիկանության քննիչները բացահայտել են սպանությունը. պարզվել է, որ երիտասարդ կնոջը սպանել է պիցցայի առաքիչը, ով առաքումից հետո վերադարձել է բնակարան’ իբր գումարի հետ կապված թյուրիմացությունը պարզելու:

Մարդասպանը նացիստի մռութով 22-ամյա մի ռուս երիտասարդ է, և դժվար է հավատալ քննության ներկայացրած պաշտոնական վարկածին, ըստ որի՝ սպանությունն իրականացվել է թալանի նպատակով:

Բնակարանի վրա ավազակային հարձակում (այն էլ՝ չպլանավորված) կատարած անձը, ըստ տրամաբանության, պետք է որ ձգտեր հնարավորինս արագ ավարտել իր արյունոտ գործը և հեռանալ, այլ ոչ թե եզակի գեղեցկության տեր կնոջը (ըստ լուսանկարների’ Նունեն իսկապես բացառիկ գեղեցիկ կին էր) դանակի քառասուն հարված հասցներ: Ինքնին ենթադրելի է, որ ռուս իրավապահների կողմից կարվի ամեն բան’ այս սահմռկեցուցիչ սպանությանն անցանկալի հնչեղություն չհաղորդելու և որպես սովորական ավազակային հարձակում ներկայացնելու համար: Առավել ևս, որ այդ հարցում նրանք բացարձակապես ոչ մի խոչընդոտ չեն ունենա: Ով պետք է ռուսներից բացատրություն պահանջի, և կամ՝ ով է խորամուխ լինելու, որ դեռ պարզի՝ արդյոք այդ ռուս տականքը նացիստ էր, սեռական մոլագար, թե շարքային ավազակ»,- գրում է թերթը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս