«Հայաստանի Հանրապետություն պետության մասին սկսել են մոռանալ». Արամ Սարգսյան. «Իրատես de facto»

«Իրատես de facto»-ի հյուրն Է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը։

–Ներքաղաքական իրավիճակի Ձեր գնահատականը՝ ելնելով նոր կառավարության ձևավորման գործընթացից։

-Մի անգամ արդեն ասել եմ ու նորից պիտի կրկնեմ, որ անկախ իշխանության եկած մարդիկ կլինեն աշխատասե՞ր, թե՞ ծույլ, կաշխատեն առավոտից իրիկո՞ւն, թե՞ մի ժամ աշխատելուց հետո կգնան քեֆ անելու, քանի դեռ մենք Մաքսային միության շրջանակներում ենք տեսնում մեր ապագան։ Հայաստանում իշխանությունները նշանակվել են, արդար դատական համակարգ չի լինելու կոռուպցիան օր օրի ավելանալու է, աղքատության ցուցանիշը բարձրանալու է։ Անձերից ոչինչ կախված չէ։ Ինչ վերաբերում է վերջին օրերին նորանշանակ վարչապետի տարբեր առիթներով հայտարարություններին, դրանք հիշեցնում են ՀՅԴ-ի գործելակերպը՝ դեմ ըլլալով կողմ կըլլանք։

-Նկատի ունեք կենսաթոշակային համակարգի կուտակային բազմաչարչար բաղադրի՞չը։

–Այո և ոչ միայն։

-ՀՀ նախագահն ասում էր, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու, ե եղա՞ն այդ փոփոխությունները՝ Ձեր գնահատականով։

–Որպեսզի կառավարությունում էական փոփոխություններ լինեն, պիտի կառավարության իրական ղեկավար նախագահը էական քայլեր ունի։ Կա՞ ն նման քայլեր։ Չկան։ Հայաստանը մեծ աշխարհի մի մասն է և չի կարող գործել ոչ համաշխարհային զարգացումներից, ոչ տարածաշրջանից դուրս։ ՀՀ նախագահը պիտի ցույց տա, որ Հայաստանը մնալու է ինքնիշխան սուբյեկտ միջազգային ասպարեզում, և ինքն այդ ինքնիշխան սուբյեկտի նախագահն է, այլ ոչ թե Պուտինի կամքն ու ծրագրերը Հայաստանում կյանքի կոչող ղեկավարը։

-Այսինքն ի՞նչ պիտի անի նախագահը՝ Ձեր կարծիքով։

-Աշխարհաքաղաքական այս իրավիճակում՝ երկու հիմնական, անխուսափելի ու անհրաժեշտ քայլ։ Աոաջին նա պետք է պաշտոնական այց կատարի Թեհրան, հանդիպելու Իրանի նախագահի հետ։ Երկրորդ եթե մտադիր նախաձեռնողականության շրջանակներում, ինչպես հայտարարում է իր վերջին ելույթներում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, ՀՀԿ մեծամասնության շնորհիվ խորհրդարանում պիտի վավերացվեն հայ-թուրքական արձանագրությունները մանևրելու տեղ չթողնելով թուրքական իշխանություններին։ Դրանից հետո Անկարան կամ պետք է ինքը վավերացնի, կամ հրաժարվի սեփական ստորագրությունից ու միջազգային ասպարեզում բացատրություններ տա թե արձանագրությունների չվավերացման, թե սահմանի չբացման, թե ընդհանրապես իր արտաքին քաղաքականության զիգզագների, ուրեմն և ոչ լուրջ քաղաքական գործընկեր լինելու մասին։

-Այս տարի առաջին անգամ Թուրքիայի վարչապետ էրդողանը ապրիլի 24-ի նախօրեին ցավակցություն հայտնեց 1915-ի դեպքերի կապակցությամբ, դա քաղաքական հաշտության քայլ էր։

-Էրդողանի ուղերձն իսկապես աննախադեպ էր և այդ քայլը պետք է դիտել ցեղասպանության 100–ամյակին ընդառաջ քայլ որոշակի մտայնություններից ելնելով։ Թուրքիան ինքը պիտի անդրադառնա հայ-թուրքական արձանագրություններին, որոնց համար հավասարապես պատասխանատու է, ինչպես և մենք։ Պրոբլեմներ կան թե Թուրքիայի, թե Հայաստանի քաղաքական դաշտում։ Եթե մենք ասում ևնք՝ ցեղասպանությունը կայացած փաստ է, իրենք էլ ասում են այդպես չէ, բայց երկու կողմերն էլ չեն հրաժարվում բանակցությունների գաղափարից, որևէ լուծում պիտի գտնվի, հակառակ դեպքում ևս 100 տարի մենք կասենք եղել է, իրենք չի եղել։ Նման դեպքերում անհրաժեշտ է ներգրավել երրորդ կողմ անաչառ դատավոր։ Ցեղասպանությունը բացահայտող ու հիմնավորող փաստեր միայն Հայաստանի կամ Թուրքիայի արխիվներում չեն, Վատիկանից սկսած Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու այլ երկրների տարբեր արխիվներում հազարավոր էջեր կան, որ պատմաբանների ջանքերով կարող են հրապարակվել ու ներկայացնել իրականությունը ինչպես եղել է։ Ես անձամբ կասկած չունեմ, որ ցեղասպանությունը ոչ միայն եղել է, այլև ապացուցելի Է։

–Դուք կարծում եք, որ թուրք հասարակությունը պատրա՞ստ է իր նախնիների մասին ճշմարտությունն իմանալուն ու ընդունելուն։

-Եթե այս պահին պատրաստ էլ չէ, տարեց֊ տարի թուրք հասարակությունը փոխվում է ու փոխում է իր վերաբերմունքը ոչ միայն ներկայի, այլև անցյալի իրադարձությունների գնահատման վերաբերյալ։ Օրհան Փամուկից սկսած թուրք մտավորականները պատրաստ են ասելու ճշմարտությունը, և նրանց լսարանը ոչ միայն մեծանում է, այլև որակապես փոխվում է ընդգրկելով հասարակության տարբեր շերտեր ու տարիքային խմբեր։ Գուցե գործընթացներն այնտեղ ավելի արագ են, քան մեզ մոտ։

-Մենք ձևակերպե՞լ ենք մեր պահանջը՝ քաղաքական, տնտեսական, հողային, բարոյական… Ի՞նչ ենք ուզում։

-Այդ հարցի պատասխանը հայ մտավորականները՝ Վահան Տերյանից ու Եղիշե Չարենցից մինչև Հրանտ Մաթևոսյան, փորձել են ձևակերպել։ Հրանտ Մաթևոսյանի, Վանո Սիրադեղյանի ու Այդին Մորիկյանի բանաձևած ճշմարտությանը, ցավոք, անբեկանելի է մենք երևակայական հայրենիքի կողմնակիցն ենք։

Արարատից Երևան ճանապարհին Արարատյան դաշտավայրի ամենաբարեբեր հողերի ճամփեզրին ցուցանակներին գրված է, որ վաճառվում է, ցուցանակներն արդեն միայն հայերեն չեն, անգլերեն են, պարսկերեն, արաբերեն, ավելին նաև սեյլեր են առաջարկում։ Կրկնում եմ Արարատյան դաշտավայրի ամենաբերրի հողերը։ Սա վտանգ չէ, սա սպառնալիք է։

Եվ արագ ու արմատական լուծումներ պահանջող խնդիր։ Որևէ պահանջ որևէ մեկին ներկայացնելուց աոաջ մենք պիտի այդ պահանջը բարձրաձայնելու քաղաքական, տնտեսական, ռազմական ու մարդկային ներուժ ունենանք։

Իսկ դա առաջին հերթին պահանջում է Հայաստանի հզորացում, սահմանամերձ գյուղերի ամրացում, տնտեսության վերականգնում, արտագաղթի կասեցում ու ներգաղթի ծրագիր։ Այս իրավիճակում («մեծ եղբոր» թևի տակ մտած) ինչ-որ պահանջներ ունենալը ոչ միայն ծիծաղելի է, այլև նողկալի։ Առավել ևս որ այղ մեծ եղբայրը պատմության բոլոր ժամանակներում բանակցային սեղանի շուրջ նախընտրել է մեր հարևանին ու մաս-մաս ծախել Հայաստանը։

-Դառնանք Իրանին։ Ակնհայտ է, որ ՀՀ նախագահը Իրան չի գնում ոչ իր կամքով այլ Ռուսաստանի ճնշման տակ։ Ինչպե՞ս հաղթահարել այդ ճնշումը։

–Հայաստանը իր շահերի պաշտպանությունից ելնելով պիտի վարի նախաօրենսդրական քաղաքականություն։ Եթե նկատել եք, Հայաստանի Հանրապետության պետության մասին սկսել են մոռանալ ու Հայաստանը դիտել ընդամենը այլ պետության կցորդ։ Հայաստանը նախաձեռնող պետք է լինի Իրանի հետ բարեկամական հարաբերություններին նոր որակ ու նոր մակարդակ հաղորդելու գործում։

Մանավանդ Իրանի նոր իշխանությունը հակված է դրան՝ կա թե աշխարհաքաղական նպաստավոր իրավիճակ՝ հաշվի առնելով Իրան-ԱՄՆ հարաբերությունների փոփոխությունները, միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացումը, փաստորեն՝ Իրանի նոր կարգավիճակը միջազգային ասպարեզում, և երբ աստիիճանաբար Արևմուտքը Իրանն սկսում է դիտել իբրև գործընկեր։ Առավել ևս նկատի ունենալով Իրան-Թուրքիա մրցակցությունը տարածաշրջանում։

Նաև Իրան-Ադրբեջան հակասությունները Կասպից ծովի ընդերքի և Իրանի Հյուսիսում գտնվող Ատրպատկանի նահանգի հետ կապված։ Հաշվի առնելով, որ Իրանի մյուս հարևան Իրաքի և Իրաք-Սիրիա ճանապարհները, դժբախտաբար, առաջիկա տարիներին վտանգավոր կմնան, Իրանի համար ընկալելի ու շահավետ տարանցիկ միակ երկիրը Հայաստանն է։ Դրանից միանշանակ օգտվել է պետք։

Այս թեմայով արդեն չորրորդ հարցազրույցն եմ տալիս հույս ունենալով, որ իշխանության մեջ կլինի մեկը, որ թերթ է կարդում ու գոնե կսկսեն մտածել այղ ուղղությամբ, կվարձեն ինչ-որ հարցում ինքնուրույնություն դրսևորել։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր Իրան-Հայաստան գազամուղի տրանզիտից եկող գումարների հաշվին գազի սակագինն իջեցնել, միայն այդ ճանապարհով է հնարավոր Հայաստանի անվտանգությունը մեծացնել, որովհետև հարվածելով իրանական գազն արտահանող գազամուղին, հարվածում են արևմտյան կապիտալին, իսկ դա լուրջ վահան է Հայաստանի համար։ Մեզ միայն այդ մի ճանապարհն է մնացել, այղ հնարավորությունը չօգտագործելու դեպքում Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանի բոլոր տնտեսական ու քաղաքական նախաձեռնություններից, կխորացնի սուվերենության կորուստն ու մեկուսացումը։

-Բացահայտորեն Իրանը դառնում է Ռուսաստանի մրցակիցը, ու Հայաստանը երկու քարի արանքում է հայտնվում։

-Իրանն իր գազային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացումների հետևանքով դաոնում է ՌԴ-ի մրցակից ինչ դիրք էլ Հայաստանն ունենա կամ չունենա։ Դժբախտաբար, տեսնելով Հայաստանի իշխանությունների անտարբերությունը, եթե չասեմ ավելին, Թեհրանը այլ ճանապարհ է փնտրում և փորձում է իր ծրագրերն իրականացնել Աղրբեջանի միջոցով, որ դուրս է ՌԴ-ի ազդեցությունից։ Դա կլինի Հայաստանի Հանրապետության՝ որպես պետության, ամենախոշոր պետություններից մեկ քաղաքական ու տնտեսական դաշտում, որը ի վնաս մեզ կաշխատի և Ղարաբաղի հարցի լուծման առումով։

Ավելի մանրամասն կարդացեք «Իրատես de facto»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս