«Ես շատ տգեղ չեմ և ոչ էլ սուրբ ու Աստված». Գալուստ Սահակյան
«Հրապարակը» գրում է .«Թեպետ ոչ իշխանական կուսակցությունները հրաժարվեցին կոալիցիա կազմել նոր ձևավորվոդ կառավարությունում, բայց նրանք կարծես թե անմասն չեն կառավարության ձևավորման գործընթացից և ստվերային ճանապարհներով իրենց անելիքն անում ու հետն էլ պահում են ընդդիմադիրի կեցվածքը։
Մենք արդեն գրել ենք, որ, թվում էր, առաջինը պետք է ՀՀԿ «գերազանցիկների»՝ Արմեն Աշոտյանի և Հրայր Թովմասյանի վերանշանակումները լինեին, որոնք միշտ պատրաստ են եղել ՀՀԿ-ի թասիբի համար առաջինը կռվի նետվել, բայց ԲՀկ պահանջով դեռ շարունակում են ԺՊ-ներ մնալ։
Թեպետ կուլիսներում երեկ մեզ հետ զրույցում հաստատում էին, որ նման բան կա, բայց Գալուստ Սահակյանը, ով թերևս մի քանի օրից կզբաղեցնի Աժ նախագահի աթոռը, երեկ չխոստովանեց այդ փաստը։
– Ես նման միտումներ չեմ տեսել, որ ԲՀԿ-ն մասնակից դառնա կառավարության ձևավորմաևը։
– Իսկ ինչո՞վ կբացատրեք ձեր գերազանցիկ նախարարների վերանշանակման ուշացումը։
– Դեռ երկուսի թեկնածությունն էլ, հավանաբար, քննարկվում է, քննարկման փուլում է, բայց ես կարծում եմ, որ երկուսն էլ, որպես պաշտոնավարներ, բավական դրական են։ Ես, համենայնդեպս, որևէ ինֆորմացիա չունեմ, որ չեն վերանշանակվելու։
-Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը նույն ԲՀԿ-ն իր հաղթանակն է համարում, Դուք բացառո՞ւմ եք, որ կարող է նման բան լինել։
– Իհարկե բացառում եմ, ԲՀԿ-ն ի՞նչ գործ ունի, ես չեմ կարծում, որ նման գորընթաց լինի, ու ես չիմանամ։
– Որ արտաքուստ նոր կառավարությունը Քոչարյան-Սերժ Սարգսյան կոալիցիա է հիշեցնում, սա զիջո՞ւմ է, թե՞ …
– Դուք չպետք է մոռանաք, որ երկրորդ նախագահի սատարող ուժը նույնպես մենք էինք՝ ՀՀԿ-ն, ՀՀԿ-ն քաղաքական մեծամասնություն է, և, բնականաբար, կադրերի խնդիր պետք է լինի։ Ոչ թե պետք է մտածել, որ այն նախագահն ուրիշ էր, այս մեկն ուրիշ է, մենք էդպես չենք մտածում, մենք ունենք կադրային բազա, մենք սատարել ենք երկրորդ նախագահին, համատեղ աշխատել ենք և լավ ենք աշխատել, վատ չենք աշխատել։Հիմա դա վերագրել, որ երկրորդ նախագահի հետ, այսինքն՝ ովքեր պաշտոն են վարում, պիտի Հայաստանից հեռանա՞ն։ Բոլորն էլ թիմի անդամներ են։ Իննսունին էլ նույն սկզբունքով էինք ընդդիմադիր, կոմունիստ նախարար ունեինք, հանձնաժողովների նախագահներ ունեինք, ամբողջ կառավարությունում աշխատում էին նաև ընդդիմադիրներ։ Մենք այդ հարցերում նեղ կուսակցական մոտեցումներով չենք առաջնորդվում։
– Փաստորեն, բոլորղ նույնն եք, և մտացածին Է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան կոնֆլիկտը։
– Ես կարծում եմ, որ վերջին հայտարարությունում երկրորդ նախագահի, այնուամենայնիվ, քինախնդրություն կար։
– Մի տեսակ զգուշավոր եք դարձել, այնպես չէ՞, վախե՞ր ունեք որոշակի… Նախկինում հոխորտում էիք, ասում, որ ՀՀԿ-ն է՝ ինչպես ուզի, այնպես կանի, կթելադրի։
– Ես «թելադրել» բառը երբեք չեմ տվել, և ոչ էլ երբեք ու երբեք մեր խմբակցությունում ինձանից սկսած որևէ մեկը քաղաքակաև ուժերին վիրավորելու իմաստով նախահարձակ չենք եղել, մենք միշտ պատասխանողի դերում ենք։
– Ի դեպ, Դուք Ձեր հարցազրույցներից մեկում կատակել եք, որ Ձեր երազանքը չի եղել Աժ նախագահ դառնալ, բայց երբևէ պատկերացրել եք, որ կհասնեք այդ պաշտոնին։
– Ես երբեք իմ անձը չեմ կարևորել և ոչ էլ այդպես հիանում եմ պաշտոնական գործընթացներից, ինձ համար պաշտոնը խնդիր լուծելն է, որովհետև ես ինքս մանկավարժ եմ եղել, էլի չեմ ուղղորդել ինձ որևէ տեղ, բայց ունեցել եմ դպրոց, որ ամբողջ Սովետական Միությունում հայտնի էր, և այն ժամանակ հեռուստաեթերով օրը 4 անգամ ցուցադրում էին մեր դպրոցը, էդ ժամանակ էդ էր դրված վրես, դա էի լավ կատարում, հետո գործկոմում եմ աշխատել, նորից խնդիր է դրվել վրես, ես կատարող մոտեցումներ ունեմ, քան հմայվելու որևիցե պաշտոնով, պաշտոնը չի գեղեցկացնում մարդուն, բայց ըստ էության ես գտնում եմ, որ շատ տգեղ էլ չեմ։
– Շատ տգեղ չեք, բայց մտածե՞լ եք՝ ինչո՞ւ շատերի մոտ ցնցում առաջացավ՝ վատ իմաստով, երբ Ձեր թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում դրվեց շրջանառության մեջ։
– Եթե դեմ չլինեին, ես ինձ արժանավոր չէի համարի, որովհետև մենք աստվածներ ու սրբեր չենք, մարդու յուրահատկությունն է, չենք կարող բոլորին միանշանակ սիրել, հարգել, ես կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեր շենքում հարևան ունենք, կարող է մեզանից էլ որակով մարդիկ են, բայց էնպես չի, որ մենք լավ կարծիք ունենք բոլորի նկատմամբ»։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։