
Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հրավիրվել են հերթական էլիտար հարսանիքին. «Ժողուվուրդ»

«Այսօր հերթական էլիտար հարսանիքը տեղի կունենա»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ամուսնանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի տղան և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աղջիկը։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունենալու «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են ինչպես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։