Սերժ Սարգսյանը մինչև օրս իր կուսակիցներին ոչինչ չի ասել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. «Իշխանական վերնախավում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ: Բանն այն է, որ մինչ օրս Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ մասին ոչինչ չի ասել: Քարոզչության տեսանկյունից Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ ընտրողների հետ նրա շփումները, որպես կանոն, ավարտվում են սկանդալներով: Մյուս կողմից, եթե Սարգսյանն անձամբ մարզեր չայցելի, ապա իշխանական համակարգի մի մասը կարող է իմիջայլոց մոտենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին»: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի վերջո, Ս. Սարգսյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, թե՞ ոչ: «Նախագահի այցերի և հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով և ժամանակին»,- ասել է Վ. Հակոբյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։