Վրաերթի ենթարկված պաշտոնյայի վիճակը ծայրահեղ ծանր է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։

Երեկ, պատասխանելով ՀԺ-ի թղթակցի հարցին, ասել է մերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ հավելելով.

«Մկրտումյանը ստացել է գանգուղեղային ծանր վնասվածք, միացված է արհեստական շնչառական ապարատին»։ Բժիշկն ասել է, որ Մհեր Մկրտումյանի կյանքին վտանգ է սպառնում։ Վրաերթից տուժած Մկրտումյանի կնոջ Գայանե Մկրտումյանի վիճակը գնահատվում է ծանր, նա նույնպես գանգուղեղային վնասվածք է ստացել։ Ամուսիններին վրաերթի է ենթարկել 35-ամյա Հայկ Գևորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով։ Նա փախուստի չի դիմել։ Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել, երբ ամուսինները վազելով հատելիս են եղել փողոցը անթույլատրևի մասից։ Սույն դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031