Վրաերթի ենթարկված Մհեր Մկրտումյանը մահացել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին կնոջ հետ վրաերթի ենթարկված Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը երեկ հիվանդանոցում մահացել է:

Լրատվամիջոցը նախօրեին զրուցել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանի հետ, ով ասել է, որ Մկրտունյանի ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին: Նա ստացել էր գանգուղեղային վնասվածք: Ըստ գլխավոր բժշկի՝ Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի վիճակը գնահատվում է ծանր, սակայն դրական տեղաշարժ կա:

Թերթի տեղեկացմամբ՝ ամուսիններին վրաերթի է ենթարկել 35-ամյա Հայկ Գևորգյանը:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում։  

 

Տեսանյութեր

Լրահոս