Գևորգ Կոստանյանի և Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասել է ԱԱԾ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի հակամարտությունը հասավ ԱԱԾ:
Հոկտեմբերի 23-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակել էր լուր, ըստ որի՝ ՀՔԾ-ի միջնորդությամբ հոկտեմբերի 19-ին «Վարդաշեն» ՔԿՀ պետ Մանուկ Պողոսյանի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել էին, քանի որ նա անցնում է ՀՔԾ-ում կաշառքի գործով: Հայտնի էր դարձել, որ Պողոսյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմներից է, և ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նրա դեմ գործ է հարուցել «վրեժխնդրությունից» դրդված:

Հարուցված գործի հիմքում կալանավորի ապօրինի ձայնագրված հեռախոսային խոսակցություն է, որտեղ կալանավորը զանգել է իր եղբորը, ասել՝ մեր պետը կգա, էդ սպորտային, 30 հազար դրամանոց համազգեստից մի հատ կտաս: Պետը գնացել, վերցրել է համազգեստը և տարել տուն: Գևորգ Կոստանյանն էլ այս հրապարակումից ՀՔԾ-ում կարճված գործը վերացնել տվեց և պատրաստվում է ուղարկել ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այնտեղ օբյեկտիվ քննեն դեպքը: Սակայն այսքանով պատմությունը չի ավարտվում:

Մեզ հաջողվեց պարզել, որ դատախազը նաև «Հրապարակ» օրաթերթում հրապարակված տեղեկության արտահոսքի հետքերով է գնում, և ԱԱԾ-ում նախաքննության գաղտնիքի հրապարակման գործով ՀՔԾ քննիչի, գործը հսկող դատախազի հարցն է դրված: Ասել է թե՝ ԱԱԾ-ն պետք է պարզի՝ նրանցից ով է եղել տեղեկության արտահոսքի պատճառը: Այս պատմության մեջ թերևս ամենաաղմկալի փաստն այն է, որ այս գործը հսկող դատախազը հոկտեմբերի 23-ին աշխատանքից ազատված դատախազության ավագ դատախազ Կարեն Բատիկյանն է»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս