Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Մետաքսի» մոտ հնչած կրակոցների հետ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Նախօրեին, «Մետաքսի» մոտ տեղի Է ունեցել կրակոցներով ուղեկցված վիճաբանություն «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ՝ եղբայրներ Վահագ Գ.-ի ու Վլադիմիր Գ.-ի քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ Դավիթը կրակոցներ է արձակել եղբայրների ուղղությամբ, որոնք թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ։
Հայտնի է, որ Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Բեգլարյանի եւ նրա շրջապատի հետ, այդ պատճառով Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է։ Ինչպես մեզ փոխանցեցին՝ նրանց միջև վիճաբանությունների պատճառը միշտ լինում է այն, որ Գագիկ Բեգլարյանի շրջապատի տղաները փորձում են իրենց, այսպես ասած, կարգերը հաստատել տվյալ տարածքում, ինչն Էլ չի ընդունվում Դավիթի կողմից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերն արդեն հաշտվել են, և թեման փակ է։ Գիշերը Վահագի և Վլադիմիրի հայրը հանդիպել է մյուս կողմի հետ և հաշտություն կքնել։ Այս հաշտության մեջ թե ինչքանով դերակատարում ունի նախարար Բեգլարյանը՝ դժվար է ասել։ Բայց այն, որ հարցի լուծմանը «խառնվել են» թաղային և քրեական հեղինակությունները՝ փաստ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: