Նոր մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծագած բողոքի ալիքի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել: ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դիմակավորված հատուկջոկատայինները մուտք են գործել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2-րդ հարկում գտնվող 15-րդ խուց՝ իբրև թե ապօրինի պահվող հեռախոս փնտրելու: Տեղեկացնենք, որ այդ խցում է պահվում նաև դատապարտյալ Գոջին: Վերջինիս պարանոցին ոսկե շղթան է եղել, ինչն իրավապահներին դուր չի եկել: Գոջին երկար ժամանակ դիմադրել է՝ ասելով. «Ես ռազբոյի համար եմ նստել, բայց հիմա դուք եք իմ նկատմամբ ռազբոյ իրականացնում, էս ի՞նչ ձև է, 1 տարի իմ վզից կախված է եղել շղթան…»: Սակայն այցելուներն ի վերջո շղթան խլել են դատապարտյալից ու հեռացել: Այս բղավոցների ժամանակ դատապարտյալներն այրել են իրենց խցերում եղած սրբիչները՝ ի նշան բողոքի»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։