Մետաքսի Մայիսը փակում է թեման. «վիրավորն իմ փեսան է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մետաքս Գոլդ»-ի մոտ տեղի ունեցած կրակոցները տարաբնույթ հրապարակումների առիթ դարձան։ Նախ լուրեր շրջանառվեցին, թե բախումը տեղի է ունեցել տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորների եւ մի քանի այլ երիտասարդի միջեւ, որոնք էլ իրենց հերթին քրեական հեղինակության համարվող Մետաքսի Պելեի մտերիմներն են։ Ապա խոսվեց այն մասին, որ միջադեպի կիզակետում հայտնված 4 երիտասարդներն իրենց «թայֆայով» մշտապես բախման մեջ են եղել Մետաքսի Մայիսի եղբորորդի Դավիթի, նրա փեսա Մետաքսի Պելեի շրջապատի հետ։ Նշենք, որ բոլոր տեղեկությունները հրամցվում էին իբրեւ վերջին աստիճանի հավաստիություն ունեցող փաստ։ Armlur.am–ի՝ նախօրեի հրապարակումից հետո էլ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը հերքում հրապարակեց, թե ներկայացված դրվագներն իրականությանը չեն համապատասխանում։ Ուստի ամենեւին կասկածի տակ չդնելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները եւ հետեւողական լինելով դեպքի մանրամասներն ու հանգամանքները հանրությանը ներկայացնելու նպատակով Armlur.am–ը այցելեց դեպքի վայր՝ Մետաքս թաղամաս։ Հայտնենք, որ դեպքն իրականում տեղի է ունեցել ոչ թե «Մետաքս Գոլդ»-ի, այլ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում։ Հարակից տարածքում ապրող բնակիչները Armlur.am -ի հետ զրույցում նախ զարմանք հայտնեցին, որ հիշատակված երիտասարդները նման պատմության մեջ են հայտնվել, ապա վստահեցրին, որ նախկինում նրանց մասնակցությամբ դեպքի մասին ոչինչ չեն լսել։ Մետաքսի բնակիչ Ռուբենի խոսքով՝ ինքը թաղամասում կատարվող իրադարձություններին լավատեղյակ է, եւ իր համար անհասկանալի է՝ ինչպես կարող էր Վլադիմիր Գեւորգյանը նման պատմության մեջ ընկնել. «Մեկը ես շատ զարմացած եմ։ էստեղ եթե մետաքսցիների ձեռքով ինչ-որ բան լիներ, ես կիմանայի։ Բայց ոչ մեկ չի հասկանումինչ հաշիվ ա»,– շարունակեց մեր զրուցակիցը։

Armlur.am-ին հաջողվեց հանդիպել նաեւ իրադարձության կիզակետում հայտնված Մայիսի հետ, ով մեզ դիմավորեց բավականին վրդովված, սակայն որոշ մանրամասներ հայտնեց։ Այսպես, նրա փոխանցմամբ՝ լրատվամիջոցներում ներկայացված տեղեկությունները իրականության հետ որեւէ աղերս չունեն։ «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ եք սուտ-սուտ բաներ հրապարակում։ Նախ՝ ես քրեական հեղինակություն չեմ, քրեական անցյալ չեմ ունեցել։ Երկրորդ՝ հոկտեմբերի 25-ին «Մետաքսի» մոտ տեղի ունեցած կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը իմ դստեր ամուսինն է, փեսան։ Մյուս երեք տղաները նրա ընկերներն են»,– հայտնեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ կրակոցներից տուժած Վլադիմիր Գեւորգյանը երկվորյակ եղբայր չունի, աշխատում է «Տո– տո»–ում այնտեղ որտեղ եղել է դեպքը։ Իսկ Վահագն Գեւորգյանը, ով ամենաշատն է տուժել, աշխատում է «Մետաքս Գոլդում». «Հիմա Դուք ո՞նց եք պատկերացնում իմ եղբոր տղան եւ եղբոր փեսան իրար դեմ դուրս գան։ Սուտ բաներ են, նույնիսկ ծիծաղելու։ Գրում են՝ երկու կողմեր, իրար դեմ դուրս եկան, չգիտեմ՝ ինչեր։ Ոչ մի երկու կողմ էլ չկա։ Բոլորը մտերիմներ են։ Պելեն էլ քրեական հեղինակություն չէ, եղբորս աղջկա ամուսինն է։ Իսկ Դավիթը՝ եղբորս տղան՝Պելեի աներձագը։ Նրանք բոլորը իմ բարեկամներն են»,– շարունակեց Մայիս Շանոյանը»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս