«Մի օր չեմ զարմանա, եթե Աստված ասի՝ Լիանա, ինձ հարկ տուր». «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Օրենսդրական մի փաթեթով առաջարկվում է ընդունել նոր «Արտոնագրային հարկի մասին» օրենք եւ փոփոխություն կատարել 12 օրենքներում: Դրանից հետո, ի թիվս այլոց, արտոնագրային վճարներ են նախատեսվում նաեւ կոշկակարների, դերձակների, ժամագործների, կրկնուսույցների, պարուսույցների եւ անգամ թամադաների համար: Aravot.am-ը ասմունքող եւ տարբեր միջոցառումների ժամանակ որպես թամադա հանդես եկող Լիանա Զուրաբյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ է մտածում նոր օրենքի մասին:

«Ես այդ օրենքին դրական չեմ վերաբերվում, որովհետեւ էսօր էս երկիրը ինձ ոչինչ չի տվել, ես ինչ արել եմ, իմ ուժերով եմ արել՝ իմ շնորհիվ, ջանասիրությամբ եւ աշխատանքով: Եթե ես ինչ-որ մեկին բան ունեմ տալու, դա միայն Աստված է…Մի օր չեմ զարմանա, եթե Աստված իջնի երկիր ու ասի՝ Լիանա, ինձ հարկ տուր, էդ դեպքում ես իմ հարկերը կտամ, ուրիշ ոչ մեկի ես ոչ մի տալիք չունեմ»,- ասաց թամադա Զուրաբյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս