Մեր տեղեկություններով, շաբաթ օրը Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաեւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, թե Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի շուրջ կոնկրետ արդյունքներ դեռ չկան:
ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
Արմավիրի մարզում նախընտրական կրքերը Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում գրանցված թեկնածուների միջեւ խիստ թեժանում են: Ինչպես հայտնի է, այստեղից պատգամավոր են ուզում դառնալ ՀՀԿ-ական գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս) ու ԱԺ պատգամավոր Նավոն` Նահապետ Գեւորգյանը:
Ավելին, Ռուսաստանի Դաշնությունում հակածխախոտային օրենքի խստացումից հետո «Philip Morris»-ը սկսել է ակտիվ բանակցություններ վարել այդ երկրում իր էլեկտրոնային սիգարետներն արտադրելու ուղղությամբ: Չի բացառվում, որ շուտով այդ ընկերությունը հետաքրքրություն ցուցաբերի նաև հայաստանյան շուկայի նկատմամբ, ինչը լուրջ մտահոգությունների առիթ է:
Զոհերի մասին լուրերը շահարկելը ինձ բարկացնում է, որովհետեւ էստեղ տղերքը կանգնած են մեր կողքին եւ գիտակցաբար են կանգնած, գիտեն, որ ամեն վայրկյան կարող են զոհվել, եւ աչք են փակում այդ ամենի վրա։
«Էդ ձայնը պիտի ձեր կուսակցական ընկերոջը տաք, որ հիմա իրար կողքի նստած եք, ոչ թե գրանցումներ անեք: Մենք պետք է անբիծ ընտրություններ անցկացնենք, այլ տարբերակ չունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ԱԺ պատգամավորի թեկնածու Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությունը, որը զբաղվում է շոկոլադի ներմուծմամբ, կտրուկ թանկացրել է Հայաստանում վաճառվող «Սնիկերս», «Մարս», «Թվիքս» շոկոլադե սալիկների մեծածախ գինը, որն էլ բերել է մանրածախ գնի թանկացման:
«Տնօրինությունը հրահանգել է աշխատակիցներին, որ յուրաքանչյուրը 4 ձայն պետք է բերի Պետրոսյանի օգտին։ «ՄԱՊ-ում նստած՝ գրում են յուրաքանչյուր աշխատակցի բերած տվյալները։ Երեկ էլ Պետրոսյանի թիմակիցներն Արմավիրի մարզի գյուղերում 5 հազար դրամ ընտրակաշառք էին առաջարկում մարդկանց»,- հայտնեց մեր աղբյուրը։
Իշխող Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը որոշել է առաջիկա ընտրություններում ոչնչով չզիջել ՀՀԿ-ին։ Եթե Հանրապետականը օգտագործում է վարչական ռեսուրս, ապա ինչո՞ւ նույնը չանի նաև ՀՅԴ-ն։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում երեկ սկանդալային հայտարարություն է արել: Նրա խոսքերով, ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում:
Փետրվարի 14–ին Ազգային ժողովի նախագահի խորհրդական նշանակված Արթուր Թովմասյանը օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սեւան քաղաքից ստացած մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն ընտրակաշառքի յուրօրինակ տարբերակ է գտել:
Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։
«Պարոն Աշոտ Աղաբաբյանի հետ մենք լավ հարաբերությունների մեջ ենք, մշտապես էլ իրար հետ կապ ունեցել ենք»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։
Նորություն չէ, որ ադրբեջանցի զինվորները մի վատ սովորություն ունեն՝ թողնել սպանված զինակիցներին հենց պատերազմի դաշտում:
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ՀՀԿ ընտրացուցակի մասին, որի առաջատար համարները զբաղեցնողները ռեյտինգային ընտրակարգով չեն առաջադրվել, ասել է. «Ռեյտինգայինով առաջադրվում են այն մարդիկ, ովքեր քիչ թե շատ պատկերացնում են, որ հանրության մեջ իրենց Էլեկտորատը կունենան»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, բավականին ինքնատիպ է անցել ՀՀԿ վերջին ԳՄ նիստը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը եւ չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։
Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։
ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, մեղմ ասած, զավեշտալի վիճակում է հայտնվել: Նախորդ շաբաթ Մասիսում ծեծկռտուք էր տեղի ունեցել իր եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանի կողմնակիցների միջեւ:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սասուն Խաչատրյանի, գործերն այնքան էլ լավ չեն: Մեզ հայտնի դարձավ, որ Սասուն Խաչատրյանի՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների նախարարության «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո ինչ‐ինչ խնդիրներ են առաջացել:
Այս տարվա հունվարի 31‐ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 969 միլիոն 346 հազար դոլար: Միայն հունվարին մեր պետական պարտքը աճել է 27 միլիոն 251 հազար դոլարով: Արտաքին պարտքը կազմել է 4 միլիարդ 836 միլիոն դոլար:
Վերջերս առողջապահության նախարարության Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը լուծարել է «Ֆլեշ» ընկերության հետ կնքած վառելիքի մատակարարման պայմանագիրը՝ նշելով, որ պետք է հոկտեմբերին մատակարարեր 400 լիտր դիզվառելիք, սակայն չի կատարել:
Երեւանի ցածրադիր հատվածներում արդեն մի քանի օր հաստատված մառախուղը անոմալիա է»,- երեկ այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ արձանագրելով, որ մառախուղը դեռ ցրվելու միտք չունի։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ ներկայացուցիչ Լեւոն Մարտիրոսյանը, թեպետ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ հաջորդ Ազգային ժողովում չի լինելու, քանի որ ՀՀ նախագահից այլ պետական աշխատանքի հրավեր է ստացել եւ սիրով ընդունել է, սակայն թե կոնկրետ ի՞նչ պաշտոն, խիստ գաղտնի է պահում։ Ավելին՝ այս մասին անգամ պատգամավոր գործընկերների հետ չի բացվում Մարտիրոսյանը։
Ոստիկանությունը ժամանակավորապես դադարեցրել է ԱԺ ընտրություններին ընդառաջ քաղաքացիների գտնվելու վայրի լրացուցիչ ընտրացուցակներում գրանցելու գործընթացը:
Անչափ հետաքրքիր ստացվեց ՕՐՕ դաշինքի համաժողովը. այն տեղի ունեցավ հենց այդ դիվերսիայի օրը. օրինաչափ է, թե պատահականություն, թող նշանների լեզվից հասկացող մնացյալ «բենամուքիները» դատեն:
Ե՛վ ԵԿՄ վերջին համագումարում, ե՛ւ ՀՀ ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել էր, որ Ադրբեջանը կարող է օգտվել ՀՀ տիրող նախընտրական վիճակից եւ դիմել ռազմական գործողությունների, բայց համարժեք պատասխան կստանա:
Այդպես թողնում ենք, որ անակնկալ լինի, հիմա չենք ասում»,‐ մեր զրույցում ասաց ՀՀԿ‐ական պատգամավոր Արա Բաբլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու որդին գնալու են ԱԺ նույն խմբակցությո՞ւն: