Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը:
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը թաղապետարանը վերջնականապես ազատագրել է Մհեր Սեդրակյանի մարդկանցից, թաղապետարանի նոր աշխատակիցները հիմնականում Պիստի շրջապատից են:
Արգամ Աբրահամյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանն է։
Հնարավոր է Երևանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչև Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչև Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։
«Իսկ հիմա ես վախենում եմ, որ ԱՄՆ-ն հստակ քաղաքականություն չունի և ոչ միայն Հարավային Կովկասի մասով, այլ ամբողջ աշխարհում։ Այժմ քննություն է ընթանում ԱՄՆ ընտրական գործընթացին Ռուսաստանի միջամտության հարցով, և քանի դեռ այս բոլոր հարցերը չեն կարգավորվել, ԱՄՆ և ՌԴ հարաբերություններում դրական տեղաշարժերն անհնար են»,- ասել է Բրայզան»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանի տղան՝ Արտակ Մարտիրոսյանը, «Փաստին» հասած տեղեկություններով, նոր պաշտոն է ստացել. նա դարձել է «Գազպրոմ Արմենիայի» Արտաշատի մասնաճյուղի ղեկավար:
Կարծիքներ հնչեցին, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը պետք է վայր դնի մանդատը, քանի որ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի պաշտոնն անհամատեղելի է քաղաքական գործունեության հետ։
Այս տարին գյուղատնտեսության համար սկսվեց աննպաստ եղանակային պայմաններով. նախ՝ ոչ միայն երկար ձմեռն էր ցրտաշունչ, այլ նաև ցածր ջերմաստիճանը շարունակվեց երկար ժամանակ` դառնալով ցրտահարությունների պատճառ. վնասվեցին խաղողի որթերը և ծիրանենու, դեղձենու երիտասարդ շիվերը:
Ասում են, թե արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը չնայած Արփինե Հովհաննիսյանին` նախարար եղած ժամանակ, շատ հարցերում ուղղություն է ցույց տվել, այդուհանդերձ, այսօր, ստանձնելով նախարարի պորտֆելը, մեծ շտկումների կարիք է տեսնում:
Ալավերդի քաղաքում բացահայտ գործում է իրար թշնամի երկու հանցավոր խմբավորում (կարող ենք բանակ ասել)։ Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու թշնամի Վահագն Աբգարյանը։
«Նախօրեին Կենրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու և սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա տղամարդը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։
«Ինչ է նշանակում՝ կարող են հանգիստ մտնել մի պետական տարածք, գրավեն այն, երեք հոգու կյանք խլեն, հետո պարելով դատարան են մտնում, ու այսօր ժողովուրդն իրենց հերոս է ասում»։
Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ:
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում:
Ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին:
Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատակիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:
Երևանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:
«Ռսի տանկերը ավիրում են, ձեռները կրակն ենք ընկել: Դաշտերը սարքել են իրանց համար ճանապարհ. է՛լ տանկ, է՛լ գռուզավիկ, ինչ ըսես կտանին ու կբերեն: Մենք մեր հողի վրա ռուսի ձեռը գերի ենք ընկել»,- սրտնեղած ասած Մարմաշենի բնակիչը:
Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սևանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։
Գետառի փակելը, պարոն Սանասարյանի համոզմամբ, մի օր բերելու է ջրհեղեղի: Նրա խոսքով, 1946 թվականին հորդառատ անձրեւի պատճառով Գետառը վարարել է և «իր հետ անգամ 30 տոննանոց ժայռաբեկոր է պոկել, բերել»։
Յուրի Տեփանոսյանը 2 դուստր և մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու…»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը որոշել է կառուցվածքային փոփոխություններ անել՝ ձգտելով կենտրոնացված կառավարման։ Նախկին տեսչությունները՝ Կենտրոնի, Արաբկիրի, Շենգավիթի և այլն, բոլորը միավորվել են մեկ վարչության մեջ։ Այսինքն՝ երբեմնի հզոր տեսչությունները դարձել են մեկ խոշոր վարչության կազմում գործող բաժիններ։
Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:
Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամենուր ուղեկցող, հիմա էլ կառավարությունից ԱՆ տեղափոխված և իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյանին, և այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչև փոստի ստուգում:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին մի նոր, ոչ պակաս շքեղ կառույց է վեր խոյանում։ Հիշեցնենք, որ այս թաղամասի մեկը մյուսից շքեղ առանձնատների տերերն են Գագիկ Բեգլարյանը, Վարդան Հարությունյանը, ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը, Վովա Գասպարյանը և այլք։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկություն չունի Հայաստանի Հանրապետության օրհներգը «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու հավանականության մասին: «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- մեր հարցին պատասխանելով` ասաց նա և հավելեց, որ «Քեզ համար, Հայաստանը» շատ լավ երգ է:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Արմեն Երիցյանի մահից հետո նախարարության որոշ աշխատակիցներ ավելի ազդեցիկ երևալու համար կոպտորեն խախտում են համազգեստ կրելու կարգը, և դա կատարվում է նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանի աչքի առաջ:
Հունիսի 25-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը։ Կընտրեն նոր վարչություն ու կներկայացնեն անելիքները՝ հռչակելով, որ կուսակցությունը կողմ է «արտահերթ» լուծումներին։