Քաղաքապետարանի տարեկան հաշվետվությունները տպագրվում են Տարոն Մարգարյանի խորհրդականի տպարանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների տարեկան հաշվետվությունները տպագրվում են Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին պատկանող տպարանում:

Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրել են, որ 2016թ. Երևանի զարգացման ծրագրով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար և տպագրության է հանձնվել Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների տարեկան ամփոփ տեղեկագիր-հաշվետվությունը, որոնք տպագրվել են «Սամարկ» ՍՊԸ-ի կողմից համապատասխանաբար 10.000 հատ և 38 000 հատ քանակներով: Նշված աշխատանքների հետ կապված ծախսերն իրականացվել են «Երևան» հիմնադրամի միջոցով: Թերթը քաղաքապետարանից խնդրել էր տրամադրել բոլոր պայմանագրերը, որոնք երկուսն էլ «Սամարկ» ընկերության հետ են կնքված: Դրանցից մեկի արժեքը կազմել է 5 միլիոն 850 հազար դրամ, մյուսը՝ 5 միլիոն՝ 40 հազար դրամ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս