Դավիթ Հարությունյանն ու կինը միասին 300 միլիոն դրամ ունեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանի ընտանիքը բավական մեծ կարողությունների տեր է: Մասնավորապես Հարությունյանն ու իր կինը միասին ունեն ավելի քան 300 միլիոն դրամ: Այդ մասին տեղեկանում ենք ամուսինների 2016 թ. տարեկան հայտարարագրերից:

Դավիթ Հարությունյանը հայտարարագրել է 180 հազար ԱՄՆ դոլար և 12 միլիոն դրամ: Նրա տարեկան եկամուտները ստացվել են 8 միլիոն 171 հազար դրամ և 20 հազար դրամ աշխատավարձերից: Կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, պաշտոնյա ամուսնուց ավելի հարուստ է ներկայանանում: Համենայն դեպս, ըստ հայտարարագրի, նա ավելի շատ դրամական միջոցներ ունի, այն է՝ 410 հազար ամերիկյան դոլար և 15 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներ վերջինս չունի:

Հարությունյանը այս դատարանում է աշխատում դեռևս 2011 թ., սակայն դատարանի նախագահ է նշանակվել մեկ տարի առաջ՝ 2016 թ. փետրվարի 19-ին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս