Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արևմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել: Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչև 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը:

Նա հավելել է, որ եթե «առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող» Հայաստանն այս անգամ էլ հրաժարվի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից՝ «Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս