Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են երկրից. եղբայրն ընտանիքով հեռացել է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գևորգյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։

«Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես էլ եմ գնում, վիզաս չէր լինում, թե չէ շուտ կգնայի»,- ասել է նա։ Ապա հաստատել է մեր տեղեկությունը, որ վերջերս Ռուսաստան է տեղափոխվել նաև նախկին վարչապետի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը։ Մշտակա՞ն բնակության։ «Այո, Ռուսաստանում է, էնտեղ ուզում է գործունեություն կատարի, էնտեղ էլ մնա»։ «Ազգովի» հեռանալու պատճառը, Գեւորգյանի պնդմամբ, քաղաքական չէ, հավաստիացրել է, որ ինքն ընտանիքի համար է տեղափոխվում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս