Արսեն Արշակյանն ընտանիքով գտնվում է ԱՄՆ-ում. նա կարող է այլևս չվերադառնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի պաշտոնից այս տարվա հունվարին ազատված Արսեն Արշակյանն ընտանիքով գտնվում է ԱՄՆ-ում։ Մտերիմների կարծիքով, հնարավոր է այլևս չվերադառնա Հայաստան։

Ավելին, տեղեկություններ կան, որ Հայաստանից մեկնելու որոշման հարցում վճռորոշ է դարձել այն, որ աշխատանքից ազատվելուց ամիսներ հետո Արշակյանին հանել են նաև կադրերի ռեզերվից։ Թեպետ նա հույս ուներ, որ ազատելուց հետո շուտով նոր աշխատանք կառաջարկեն իրեն և մեզ հետ զրույցում այդպես էլ ասել էր։ Սակայն ԱԻ նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը որոշեց ազատվել հանգուցյալ նախարար Արմեն Երիցյանի կադրերից, այդ թվում՝ նաև Արսեն Արշակյանից, ով ժամանակին նաև Երևանի ՃՈ պետ է աշխատել»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930