Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Նուրեթթին Ջանիքլին և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) խորհրդարանական խմբակցության փոխղեկավար Մեհմեդ Շանդըրն այսօր խորհրդարանի նախագահությանն են ներկայացրել 2014 թվականի մարտի 29-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները 2013 թվականի հոկտեմբերի 27-ին (վաղաժամ) անցկացնելու առաջարկը, գրում է թուրքական Star թերթը:
ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը որակեց «անսպասելի ու զարմանալի»` ընդգծելով, որ դա իր անձնական կարծիքն է:
«Մեր գլխավոր գործընկերները չեն կարողանում կանգ առնել: Արդեն մի շարք տարածքներում քաոսի մթնոլորտ են ստեղծել, այժմ նույնպիսի քաղաքականություն են շարունակում այլ երկրներում, մասնավորապես Սիրիայում»,- հայտարարել է Պուտինը Ռյազանի մարզի բնակիչների հետ հանդիպմանը:
Ինչպես հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը՝ մեջբերելով այդ երկրի ներքին գործերի նախարարին, Աֆղանստանի տարբեր նահանգներում վերջին 24 ժամվա գործողությունների հետևանքով ընդհանուր առմամբ 45 թալիբ զինյալ է սպանվել :
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:
Դիմումներից մեկում, մասնավորապես, ասվել է, թե «այսօր աշխարհը պայքար է հայտարարել դիկտատուրային, և Կանադայում` աշխարհի ամենադեմոկրատարական երկրներից մեկում, այնպիսի դիկտատորի կիսանդրու տեղադրումը, ինչպիսին Հեյդար Ալիևն է, լուրջ վնաս է հասցնում Կանադայի հեղինակությանը»:
«Քանի որ պարոն Քոչարյանը ընթացքում հավասարակշռությունը կորցնելու եզրին էր, ես այսուամենայնիվ, չցանկացա, բայց եկեք անենք եզրակացություն: Ես ճշտեցի, որ 2011 թվականից մինչև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը ՀՀ-ն Հունգարիայում դեսպան չի ունեցել: Շատ կարևոր է այս փաստի արձանագրումը»,– ասել է Փաշինյանը:
Ողջ երկրով մեկ զորավարժությունները կանցկացվեն այն ժամանակ, երբ ավարտվեն ներկայումս Իրանի մի շարք նահանգներում ընթացող զորավարժությունները: Սեյֆի խոսքերով՝ այդ զորավարժություններն անցկացվում են Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանով՝ հարձակման ենթարկվելու դեպքում Իրանի պաշտպանական հնարավորությունների բարձրացման համար:
«Ազատում ենք Կոնգրեսի երիտասարդներին» նախաձեռնության անդամներս հայտարարում ենք, որ Առաջին ատյանի դատարանի հրապարակված դատավճիռը կրում է քաղաքական բնույթ, այն պատվիրված է հենց Բաղրամյան 26–ից՝ երիտասարդների նկատմամբ վրեժխնդրության և նրանց թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական ակտիվությունը զսպելու նպատակով:
Պատահական չէ, որ հենց այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, իբր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ քննարկում է մի քանի սցենարներ, այդ թվում` Ս. Սարգսյանին պաշտպանելու և ընտրություններից հետո «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու հնարավորությունը: Դա, ի դեպ, իշխանության համար բավական ձեռնտու սցենար է, քանի որ ԲՀԿ-ին մի քանի, մնացած ուժերին` ասենք, մեկական նախարարական պորտֆել տալով՝ ընդդիմությանը դե ֆակտո զրոյացնելուց հետո կարող է դա անել նաև դե յուրե:
«Ես Ձեզ պետք է ասեմ, որ արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայի Դաշնությունից, ճի՞շտ եմ հիշում…»:
Սեպտեմբերի 26-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հունգարական կառավարության ղեկավարին ընդունել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Իրանի ներքաղաքական խմորումների կիզակետում հայտնված հիմնահարցը՝ տնտեսական ոլորտում անկայունությունները, որոնք արտահայտվում են սրընթաց գնաճով, ազգային դրամի կտրուկ արժեզրկմամբ (ԱՄՆ 1 դոլարը՝ ավելի քան 25000 ռ.), ոսկու և տարադրամի անհարկի թանկացմամբ ու շուկայական գրեթե անվերահսկելի իրավիճակով, մտահոգության տեղիք է տվել նաև կրոնապետերին, որոնց կենտրոն Ղոմ քաղաք էր մեկնել Իսլ. խորհրդարանի հոգևորականության ֆրակցիոն խումբը:
«Պարոն Քոչարյան, ես Ձեզ շատ հարգում եմ, մեր երկար ժամանակվա գործընկերն եք` պատգամավորական աշխատանքով, քաղաքական աշխատանքով, սակայն համարում եմ, որ նմանատիպ մոտեցումն այս նիստին պարզապես անթույլատրելի է…»:
168.am-ի ՀԱԿ-ի աղբյուրների փոխանցմամբ, նախագահական ընտրություններում իր մասնակցության վերաբերյալ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի լռության հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա այս օրերին բանակցություններ է վարում արտաքին կենտրոնների, հիմնականում` ռուսական քաղաքական շրջանակների հետ:
«Եթե այդ հետաքննության արդյունքները մեզ չբավարարեն, և մենք կասկածներ ունենանք դրանց անաչառության վերաբերյալ, ապա հանդես կգանք հավելյալ մեկնաբանությամբ»:
«Մենք 5 տարի շարունակ պայքարել ենք «ատկատների» դեմ, կատարել շատ բացահայտումներ, ջրի երես հանել խնդիրը, բայց գլոբալ առումով խնդիրը չի լուծվել, և նախագահի կողմից հրավիրված խորհրդակցության ժամանակ «ատկատների» վերաբերյալ հնչած սուր քննադատությունը սպասված էր և ուշացած»:
Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են մեր տարածաշրջանում ևս նոր զարգացումներ առաջ բերել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման կանխատեսում էարել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Հարցազրույց իրանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանյանի հետ – Պարոն Ոսկանյան, նախ` ինչպե՞ս եք գնահատում Իրանի նախագահ Մ.Ահմադինեջադի սեպտեմբերի 23-ի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում, որում նա կրկին սուր քննադատության ենթարկեց Իսրայելի և ԱՄՆ-ի քաղաքականությունը` վերջինիս մեղադրելով երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: – Գիտեք, սովորաբար ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթները հիմնականում դեկլարատիվ բնույթ են կրում: Այս […]
ւրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին՝ պատրաստվելով ցամաքային ներխուժման, որն անգամ ստացել է «Աշնանային մաքրում» ծածկանունը:
Զոհված զինծառայողների մայրերը, մոտեցել են Շտեֆան Ֆյուլեին և ներկայացրել իրենց պահանջները, նրանք հորդորել են ԵՄ հանձնակատարին մուտք չգործել կառավարության շենք:
Նախարարի ներկայացրած թվերը ոմանց մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեցին, մինչդեռ Ս. Կարապետյանի մոտ նկատվում էր ակնհայտ հուզմունք, վերջինիս ձեռքերն անգամ դողում էին:
«Վախենում եմ», շատ այլանդակ «վախենում եմ»: Ես ի՞նչ ունեմ` ես մի հատ կյանք չունե՞մ, կամ իմ էրեխեքին պիտի կպնեն: Ինչի՞ց վախենամ: Ես վախենալու բան չունեմ: Իմ վախը 88 թվից ա կոտրվել` պատերազմի ժամանակ ա իմ վախը կոտրվել:
Նա կոչ է արել նաեւ ջանքերը կենտրոնացնել կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ, քանի որ այդ պարագայում միայն Հայաստանը կարող է իրացնել իր հսկայական պոտենցիալը:
«Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանա 5-6 տոկոսով հեռանալ քաղաքականությունից, քանի որ ինքը քաղաքականություն մտել է մեծ ֆուրորով»,- ասաց «Ժառանգության» անդամը:
Իսրայելը պահանջում է հետաքննել տվյալ փաստը և հետագայում թույլ չտալ նման դեպքի կրկնություն:
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի գնդացրորդ, շարքային Վաղինակ Բաղդասարյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ, ինչը թուրքական TRT Haber լրատվամիջոցը ներկայացրել է որպես անակնկալ հանդիպում, քանի որ այն նախատեսված չի եղել Դավութօղլուի նյույորքյան հանդիպումների ծրագրում:
Մեր տեղեկություններով` իրականում Վ. Ղուկասյանը ցանկանում է ճանապարհ հարթել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար և Հ. Աբրահամյանի հետ հանդիպման պատճառը հենց դա է եղել: