
Ռուսաստանը Սիրիայի ռազմաօդային ուժերին կհատկացնի МиГ-29М/М2 տիպի 12 կործանիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիան մինչև 2017 թվականի ավարտը կարող է ստանալ МиГ-29М/М2 տիպի 12 կործանիչ: Դա իրականացվելու է 2007 թվականին Ռուսաստանի ու Սիրիայի միջև կնքված պայմանագրի համաձայն:
Այս մասին «Կադեքս 2014» ցուցահանդեսում հայտարարել է ռուսական «ՄիԳ» ինքնաթիռաշինական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կորոտկովը: Նա մանրամասնել է, որ Սիրիայի ռազմաօդային ուժերը МиГ-29М/М2 տիպի 12 կործանիչները կստանան 2016-2017 թվականներին: