
Թայլանդում ձերբակալել են նախկին վարչապետին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին Թայլանդում պետական հեղաշրջում իրականացրած զինվորականները ձերբակալել են պաշտոնանկ արված վարչապետ Յինգլակ Չինավատին: Այս մասին այսօր հայտարարել է բանակի ներկայացուցիչը:
Նրա խոսքերով՝ նախկին վարչապետի հետ մեկտեղ ձերբակալվել են նաև նրա ընտանիքի անդամները, որոնք նախկինում բարձր պաշտոններ են զբաղեցրել կառավարությունում: Չինավատին ձերբակալել են այն բանից հետո, ինչ նա զինվորականների պահանջով ժամանել է ցամաքային զորքերի շտաբ:
Հիշեցնենք, որ պետական հեղաշրջումից հետո Թայլանդի զինվորական վերնախավը գրաքննություն էր մտցրել համացանցում: