
Եգիպտոսում նախագահական ընտրություններին ընդառաջ մեկնարկել է երկօրյա «լռության օրը»

France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Եգիպտոսում նախագահական ընտրություններին ընդառաջ մեկնարկել է երկօրյա «լռության օրը», որի ժամանակ ամբողջովին արգելված է քարոզչությամբ զբաղվելը: Խախտողները կպատժվեն մինչև 200.000 եգիպտական ֆունտով (մոտ 30.000 դոլար):
21-օրյա նախընտրական կամպանիան ավարտվել է երեկ` երկու թեկնածուների զանգվածային քարոզչություններով: Նրանցից մեկը տվել է ծավալուն հեռուստահարցազրույց, իսկ մյուսը վառ հանրահավաք է անցկացրել Կահիրեում:
Եգիպտոսում վաղաժամ նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին: Նախագահի աթոռի համար պայքարում է երկու թեկնածու. եգիպտական քաղաքականության վետերան, սոցիալիստ-նասերիստ Համդին Սաբահին և երկրի պաշտպանության նախկին նախարար, ֆելդմարշալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Հիշեցնենք, որ արտասահմանաբնակ եգիպտացիների 94.5 տոկոսն իր քվեն տվել է ալ-Սիսիի օգտին: