Աբդուլլահ Գյուլը մայիսի 28-ին մեկնելու է ԱՄՆ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մայիսի 28-ին մեկնելու է ԱՄՆ: Գյուլը Բոստոն քաղաքում մասնակցելու է Հարվարդի համալսարանի դիպլոմների հանձնմանը, ուր սովորել է նաև նրա որդի Մեհմեթ Էմրե Գյուլը:

Գյուլը համալսարանի ուսանողների համար դասախոսություն է կարդալու Թուրքիայի շուրջ և տարածաշրջանում զարգացումների մասին: Ամերիկյան այցի շրջանակներում Գյուլը հանդիպումներ է ունենալու ամերիկյան առաջատար ընկերությունների ղեկավարների և թուրք գիտնականների հետ:

Մայիսի 31-ին Աբդուլլահ Գյուլը կվերադառնա Թուրքիա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031