
Դավութօղլուն «պատմական քայլ» է որակել Ջո Բայդենի կիպրական այցը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Անկարայում հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ:
Հանդիպման ավարտից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի կիպրական այցը «պատմական քայլ» է: Դավութօղլուն կարծում է, որ դրական այդ քայլն ի ցույց է դնում Կիպրոսում երկու կողմի նկատմամբ հավասար մոտեցում:
Դավութօղլուն կարևորել է նաև Իսրայելի կողմից «Մավի Մարմարայի» միջադեպի հետևանքով զոհերի ու տուժածների ընտանիքներին փոխհատուցում վճարելը` դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ հարցը նրանում չէ, որ այդ անձինք կարիք ունեն գումարի: Դավութօղլուն փոխհատուցում վճարելը նմանեցրել է պատժամիջոց սահմանելու հետ: