Սիրիայի քիմիական զենքի պաշարները չի հաջողվի դուրս բերել պլանավորած ժամկետում. Բան Կի Մուն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայի քիմիական զենքն ու հզորությունը չի հաջողվի երկրից դուրս բերել պլանավորված ժամկետում.
«Այժմ ակնհայտ է, որ սիրիական քիմիական զենքի վերացման ծրագրին առնչվող գործունեությունը կշարունակվի նաև 2014 թվականի հունիսի 30-ից հետո»: Ներկայումս Սիրիայից արդեն իսկ դուրս է բերվել քիմիական զենքի գրեթե բոլոր նյութերը` բացառությամբ վերջին 100 տոննայի, որը պահվում է Դամասկոսի արվարձանում գտնվող օբյեկտում:
Դա կազմում է Սիրիայի իշխանությունների թունավոր նյութերի մոտ 7.5 տոկոսը: