Քառյակի բոլոր ուժերը պատրաստ են հանրահավաքի, ճշգրտվում են ժամկետները. ԳԱԼԱ
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ նշել է, թե քառյակը հրավիրելու է հանրահավաք, քանի որ ԱԺ-ն վերածվել է քաղաքական լուրջ ֆորումի, և պետք է այս ամենի մասին ժողովուրդն իմանա, իսկ ճանապարհը հանրահավաքն է:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Լ. Զուրաբյանի այդ հայտարարությանը, նշել է, որ քառյակում միասնական հանրահավաք անցկացնելու համար քննարկում են արել, չնայած հստակ ժամկետների մասին դեռևս խոսել չեն կարող. «Դեռևս ժամկետները ճշտված չեն, առաջիկայում սպասվում է քառյակի հերթական նիստը, և հնարավոր է, որ քառյակի հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում նաև հանրահավաքի մասին, որոշակի ճշգրտումներ լինեն: Սկզբունքորեն, այո, քառյակի բոլոր ուժերը համաձայնել են միասնական միջոցառումներ անցկացնել, և այդ միասնական միջոցառումների շարքում է նաև հանրահավաքը: Սակայն դեռ ժամկետների մասին չենք խոսել, դրանք դեռ ճշգրտված չեն, որևէ քննարկում այդ թեմայով չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: