«Եթե Վարդան Օսկանյանին ներկայացված մեղադրանքները չապացուցվեն, ապա, ինչպես ասել է ՀՀ նախագահը, դատաքննչական մարմիների ներկայացուցիչները կենթարկվեն պատասխանատվության»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե` ինչո՞ւ որոշեցիք հանձնել Վարդան Օսկանյանին, պատասխանեց. «Մենք ոչ մեկին չենք հանձնում»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումն ուղարկել է ԿԸՀ, որով նա տեղեկացնում էր պատգամավորական մանդատից հրաժարվելու իր որոշման մասին:
«Պարզվում է, որ ամբողջ ԱԺ-ում «փողերի լվացում» իրականացնում է միայն Վարդան Օսկանյանը: Ուրիշ ոչ մի կոռուպցիոներ չկա, անգամ եթե հաշվի առնենք, որ Նյու-Յորքի դատարանը վերջերս որոշում կայացրեց հենց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ՝ մեղադրելով նրան 37 մլն դոլար չվճարելու հարցում»,- ասել է Արմեն Բադալյանը:
«Մենք ուշի-ուշով հետևում ենք Վարդան Օսկանյանի շուրջ ծավալվող դեպքերին, սակայն պետք է ասեմ, որ որևէ դիտարկում անելու կամ տեսակետ հնչեցնելու համար դեռևս վաղ է: Հավելեմ նաև, որ մենք հետաքրքրությամբ ենք հետևում բոլոր զարգացումներին»,- նշել է ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը Հայաստանում:
Բալասանյանը մտահոգություն ունի, որ Իվանովը կարող է գալ Գյումրի և շփոթության մեջ ընկնել, այդպես էլ չհասկանալով, թե ով է Գյումրիի քաղաքապետը` Վ. Ղուկասյա՞նը, թե՞ Սամվել Բալասանյանը: Ի բարեբախտություն Բալասանյանի, մեր տեղեկություններով` Ղուկասյանը համաձայնվել է դիմում գրել:
Առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ԲՀԿ-ՀՀԿ դիմակայության պայմաններում, և դրան այլընտրանք, կարծես թե, չկա: Եթե չես սիրում ՀՀԿ-ին` ապա պետք է համակրես ԲՀԿ-ին, եթե չես հավատում ԲՀԿ-ին` առնվազն կարող ես չմասնակցել ընտրությանը:
«Պարոն Փաշինյան, Դուք վերջերս Մեղրիում եղե՞լ եք` Մեղրին տեղում է: Ղարաբաղ, չգիտեմ, գնացե՞լ եք Լաչինով Քելբաջար, թե՞ չէ` ես վերջերս եղել եմ…»:
«Ինձ հասած տեղեկություններով` ոչ միայն այդ երկուսն են տեղյակ այդ պայմանավորվածության մասին, այլ նաև այլ անձինք: Հնարավոր է, որ թե՛ «Ժառանգությունից», թե՛ «Ազատ դեմոկրատներից» ոչ բոլորը տեղյակ եղած լինեն դրա մասին, բայց ցանկացած դեպքում ճիշտ եմ համարում սպասել պարոն Քոքոբելյանի վերադարձին»:
«Ես նկատեցի նաև, որ այդ հուզիչ ելույթից զգալի թվով պատգամավորներ նաև հուզվեցին, բայց նորից եմ կրկնում, որ պարոն Օսկանյանն ակնհայտորեն հեռացավ իրավական հարցերից, որն արտացոված է միջնորդագրում»,- ասաց Աղվան Հովսեփյանը
Անհայտ չարագործներն այս գիշեր Մոսկվայի հյուսիսում հրաձգության են ենթարկել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան` սպանելով ներսում գտնվող տղամարդուն, հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է:
Գուրգեն Արսենյանն ասաց, որ ինքն այլ հետաքրքրություններ ունի իր կյանքում, քան Վարդան Օսկանյանի գործով այն թղթապանակն էր, որն իր խմբակցության փորձագետները բաժանում էին պատգամավորներին, ուստի ինքը հրաժարվել է այն վերցնել:
Պատգամավորի ասելով՝ այս խորհրդարանն ունի ավանդույթներ՝ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմելիությունից զրկելու:
«Հիմա եկել է Ձեզ սատարելու ժամանակը և ես կպաշտպանեմ Ձեզ»,- դիմելով Վ. Օսկանյանին` ասաց Էդմոն Ավետյանը:
Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեց ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հայտնի քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԺ ներկայացված միջնորդութան քննարկումը:
«Հայկական ժողովրդական ասացվածքն այստեղ, թերևս, տեղին է. սելը ճռռալու տեղ՝ սելվորն է ճռռում: Ուզում եմ հարցնել պարոն Մինյոնին՝ իսկ արդյոք առավել զարմանալի չէ՞, որ նույն այդ եվրոպական երկրում դատապարտված կացնասպանին ԵԽ անդամ մեկ այլ երկիր, ամբողջ Եվրոպայի աչքի առաջ, ոչ միայն տեղափոխում է, այլև` հերոսացնում և ազատ արձակում: Կարծում եմ, մեր եվրոպացի գործընկերներն իրենց զարմանքի շարքն այստեղից սկսած լինելու դեպքում ահագին օգնած կլինեին իրենց իսկ դավանած արժեհամակարգին և, ընդհանրապես, մարդու իրավունքների պաշտպանությանը»:
Հայտարարում ենք, որ Հայաստանի խորհրդարանը պետք է մերժի դատախազության միջնորդությունը Վարդան Մինասի Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ուշագրավ է, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանն առայժմ որևէ հրապարակային դիրքորոշում չեն արտահայտել Վարդան Օսկանյանի նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդման վերաբերյալ:
Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» միջպետական համաձայնագիրը, որի վավերացման դեմ երեկ հանդես եկավ միայն նախկին արտգործնախարար, ԱԺ Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նախնական արդյունքներով, առաջատար է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած ընդդիմադիր դաշինքը՝ «Վրացական երազանքը», որը հավաքել է ձայների 53.44%-ը։
Երեկ «ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը սենսացիոն հայտարարություն է արել` նշելով, որ «Ազատ դեմոկրատներ» (ԱԴ) կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որի համաձայն` իրենք երկուսով պետք է հրաժարվեին պատգամավորական մանդատից` ավելի երիտասարդներին տեղ տալու նպատակով: Մինչդեռ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները երեկ, ըստ էության, ստախոսության մեջ են մեղադրել Ր. Հովհաննիսյանին, ում մարդկային, բարոյական և էթիկական որակների հանգույն առաջնորդվելու մասին ուխտ էին արել մի քանի ամիս առաջ:
«ԲՀԿ-ն հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ եթե դա այդպես է, ապա ավելի խիստ քայլերի պետք է գնալ: Եթե այս ամեն ինչը պայմանավորված գործողություն չէ Հանրապետական կուսակցության կամ նրա առանձին ճյուղերի հետ, այլ առճակատման գործընթաց է, այս առումով վատ միջոց չէ բոյկոտելը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս պահին մթնոլորտն այնպիսին է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը շատ հավանական է: Ես կարծում եմ, որ կզրկեն: Բայց, էլի եմ կրկնում, այս պահին դեռ պետք է եթեներով խոսել»:
«Սիվիթաս» հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Լոս Անջելեսի հայ համայնքը ցույց է սկսում` ի պաշտպանություն «Սիվիլիթաս» հիմնադրամի և խոսքի անձեռնմխելիության»:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր ասել է, որ իշխանամետ ընտրողների շրջանում ՀՀ նախագահի առավել նախընտրելի թեկնածուն Սերժ Սարգսյանն է:
Պարո՛ն դատախազ, փողը կա, բողոքը չկա, այլ հակառա՛կի պնդումը կա: Հանթսմանը ասում է, որ հենց այդպես էլ պիտի լինի, մենք այդպես ենք ուզել: Սիվիլիթասի խորհուրդն ասում է՝ մենք խնդիր չունենք, էդպես էլ պետք է լիներ. փողը կա, բողոքը չկա: Ի՞նչ ասեմ ես: Ես կարծում եմ, որ սա փոթորիկ է ոչ թե ինչ-որ փոքր բաժակի մեջ, փոթորիկ է մատնոցի մեջ: Իսկապես ես նստած լսում եմ, մտածում եմ՝ մենք մեր երկրի խնդիրները թողած, այս հարցերո՞վ պիտի զբաղվենք, սրա՞նք են մեր խնդիրները: Տասը տարվա արտգործնախարարին բերում եք այստեղ այսպիսի հարցադրումներ ե՞ք անում:
«Աշխարհում տարօրինակ մի ավանդույթ կա` իշխանությունները, մեծամասնությունները երբեմն նաև փոխվում են: Սա նաև յուրաքանչյուր պատգամավորի անձնական պատասխանատվության, քաղաքացիական դիրքորոշման և խղճի հարց է: Կյանքը շարունակվելու է և տարիներ շարունակ ամեն մեկս առանձին մեր մեջ մտածելու ենք` ճի՞շտ ենք պահել մեզ Օսկանյանին հանձնելիս, մեր պետության ամոթը չէ՞, որ պարկեշտ, վաստակ ունեցող մարդուն այս վիճակի մեջ ենք դրել: Ինչպես մի առիթով ասել է Հանրապետության նախագահը` կուսակցությունը ոհմակ չէ»:
Նա ընդգծել է, որ Արցախը շահագրգռված է Շվեյցարիայի հետ բազմակողմանի համագործակցության մեջ՝ այս գործընթացում առանձնակի կարևորելով խորհրդարանների միջև կայուն կապերի և գործնական հարաբերությունների հաստատումը:
«Պետք էր պահը ճիշտ օգտագործել: Փոխարենը այսօր մենք մսխում ենք այդ հնարավորությունը: Մարդուն, որը 10 տարի Ղարաբաղի խնդրով մեր երկրի հիմնական բանակցողն էր, մենք քաղաքական փոքր նպատակների համար մեղադրում ենք նման հանցագործության մեջ: Այս նիստից հետո Ադրբեջանն անմիջապես արձանագրելու է այս փաստը: Իսկ ո՞վ է տալիս նրանց այդ հնարավորությունը․ միայն ու միայն մենք»:
Եվ էլի մի շարք զուլում բաների մասին իմացանք, բայց այդպես էլ չասվեց, թե ինչն է մեզ ստիպում ճորտի նվիրվածությամբ պաշտպանել մեր ժողովրդի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած առաջարկ:
Վեց ժամ շարունակ փորփրվում են Օսկանյանի սավանների մեջ` պարզելու 180.000 դոլարի շարժը, այն դեպքում, երբ այդ նույն խորհրդարանի որոշ անդամներ այդքան և ավելի գումարներ կազինոներում մեկ օրում են կորցնում կամ միմյանց հարսանեկան նվեր-քծնանքներ բաժանում։ Ամոթ է, ճղճիմ…Որքան կուզեի այդ պահին նայել որոշների դեմքին…