«Եթե սա առճակատման գործընթաց է, ապա վատ միջոց չէ բոյկոտելը»

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ԲՀԿ այն հայտարարությանը, թե իրենք այս օրերին բոյկոտելու են ԱԺ բոլոր քվեարկությունները, ասել է.

«Հիմա իրական դրդապատճառների մասին դժվար է խոսել: Սրա համար լուրջ վերլուծություն է պետք անել: ԲՀԿ-ն հայտարարում է, որ սա քաղաքական հետապնդում է, իսկ եթե դա այդպես է, ապա ավելի խիստ քայլերի պետք է գնալ: Եթե այս ամեն ինչը պայմանավորված գործողություն չէ Հանրապետական կուսակցության կամ նրա առանձին ճյուղերի հետ, այլ առճակատման գործընթաց է, այս առումով վատ միջոց չէ բոյկոտելը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս պահին մթնոլորտն այնպիսին է, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելը շատ հավանական է: Ես կարծում եմ, որ կզրկեն: Բայց, էլի եմ կրկնում, այս պահին դեռ պետք է եթեներով խոսել»:

Տեսանյութեր

Լրահոս