Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի»,- նրա խոսքերն է փոխանցել նախագահի մամուլի ծառայությունը։

Փեզեշքիանը նաև նշել է, որ վերջին իրադարձություններին Թեհրանին հաջողվել է պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերությունները հարևան երկրների հետ։

«Բարեբախտաբար, վերջին շաբաթներին երկրի դիվանագիտական ջանքերի զգալի մասը դրական արդյունքներ է տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են»,- ընդգծել է Իրանի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930