
Կրկնակի ահաբեկչություն Դամասկոսում, զոհերի թիվն ավելանում է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում երկու պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Սիրիայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:
Առաջին պայթյունը որոտացել է այն ակումբի մոտ, որտեղ հավաքվում էին ոստիկանները, երկրորդը՝ բանջարեղենի շուկայի մերձակայքում:
Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հայտնել է, որ ակումբի կայանատեղի մոտ որոտացած պայթյունը խլել է 8 ոստիկանի կյանք, 20 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է ВВС-ն:
Ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունն ստանձնել են ԴԱԻՇ-ի անդամները, հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվում էր պայթյունի հետևանքով 4 զոհի ու 14 վիրավորի մասին: