
Քենսինգթոնի պալատում տղամարդ է ինքնահրկիզվել

Լոնդոնի կենտրոնում՝ Քենսինգթոնի պալատի հարևանությամբ, ողջ-ողջ տղամարդ է այրվել, հայտնում է բրիտանական ոստիկանությունը: Նախնական տեղեկություններով՝ տղամարդն ինքնահրկիզվել է, հայտնում է BBC-ն:
Վաղ առավոտյան ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ մի տղամարդ իրեն կասկածելի է պահում Քենսինգթոնի պալատի փակ այգում, որը համարվում է Քեմբրիջի դուքսի ու դքսուհու պաշտոնական նստավայրը:
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, տեսել են այրվող տղամարդուն: Բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:
Ոստիկանությունը չի կարծում, թե մահացածի գործողություններն առնչություն ունեն ահաբեկչության հետ: Հետաքննությունը շարունակվում է: