
Ռուսաստանը Թուրքիային մեղադրել է ԴԱԻՇ-ի հետ «սիրախաղ» անելու մեջ

ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը կարծում է, որ Անկարան «սիրախաղ» է անում ԴԱԻՇ-ի հետ: Այս մասին նա հայտնել է RIA Novosti-ի հետ զրույցում:
«Ինչ ասես արժե ներկայում Անկարայի ակնհայտ սիրախաղը ահաբեկիչների ու ծայրահեղականների հետ՝ ԴԱԻՇ-ի գլխավորությամբ»,- ասել է Սիրոմոլոտովը:
Ռուս դիվանագետի կարծիքով՝ Թուրքիայի գործողությունները բարձրացնում են ահաբեկչական սպառնալիքը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում ընդհանուր առմամբ:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի պաշտոնական իշխանությունները ակնհայտորեն նպաստում են նավթի վաճառքի բիզնեսին, որն արդյունահանվում է գրավյալ տարածքներում:
ՌԴ փոխարտգործնախարարը ռուսական «Սու-24»-ի հետ կապված դեպքը անվանել է Անկարայի կողմից «դավաճանական պահվածք»: