Բաժիններ՝

Վրաստանը չեղյալ կհայտարարի այցագրային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար

Կայացել է հեռախոսազրույց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի միջև, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության ադմինիստրացիային:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գեորգի Կվիրիկաշվիլին Իրանի նախագահի հետ զրույցում ասել է, որ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր՝ ուղղված այցագրային ռեժիմը (վիզային ռեժիմ) չեղյալ հայտարարելուն:

«Գեորգի Կվիրիկաշվիլին ու Հասան Ռոուհանին խոսել են իրանցի ու վրացի ժողովուրդների մշակութային սերտ հարաբերությունների մասին: Կողմերը հույս են հայտնել խորացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում: Նշվել է, որ այդ ուղղությամբ վրացական կողմը կձեռնարկի կոնկրետ քայլեր, ինչը կարտահայտվի վիզային ռեժիմի չեղյալ հայտարարմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կողմերը զրուցել են նաև Վրաստանի ու Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների մասին, քննարկել տարածաշրջանային հարցեր ու կարևորել միջազգային անվտանգությունը՝ տարածաշրջանի զարգացման գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29