ԵՄ-ն ահաբեկչության դեմ պայքարում ընդլայնում է համագործակցությունն Իրանի հետ
Եվրամիությունը մտադիր է Իրանի հետ ընդլայնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Խելգա Շմիդը Ասիայի ու Խաղաղ օվկիանոսի հարցերով Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրի հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է իրանական IRIB գործակալությունը:
Ընդգծելով Իրանի կարևոր դերը տարածաշրջանային ճգնաժամերի հաղթահարման հարցում, Շմիդը նշել է, որ այդ համագործակցությունն ամրապնդվելու է: Իրանը դրական է վերաբերվել աֆղանական խնդրի քննարկման հնարավորությանը, որը տեղի է ունենալու Բրյուսելում, նշել է նա:
Հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա մոտ օրերս, կմասնակցի նաև Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իբրահիմ Ռահիմպուրն իր հերթին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հնարավորություններն առաջարկել Մերձավոր արևելքում ծայրահեղականության աճող սպառնալիքի դեմ պայքարում: