Հրանտ Բագրատյանը կոալիցիա կազմելու հրավեր է անում ընդդիմադիր ուժերին

«Մեկ տարի հետո դուք ձեր ձայնը մեզ կտաք, եթե մեզ հաջողվի լայն կոալիցիա ստեղծել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:

Հարցին՝ ո՞ւմ հետ եք ստեղծելու այդ կոալիցիան, Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Ես բոլոր ուժերին հրավիրել եմ, հիմա էլ եմ հրավիրում՝ «Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ, «Ժառանգություն», «Նոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», ՀՀՇ… Եթե մեկին մոռացել եմ՝ հազար ներողություն»:

Լրագրողի ճշտող հարցին՝ «Բարգավաճ Հայաստանի՞ն» էլ, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ասացի՝ նրանց, ում ասացի, եթե այս ուժերը միավորվեն, կհաղթեն պառլամենտական ընտրություններում: Բոլորին խորհուրդ եմ տալիս միանալ, միանալ հավասար պայմանով, ու սա միակ հաղթական ֆորմուլան է»:

Հ. Բագրատյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ն ռեալ 5 տոկոս չունի անցնելու: Հարցին՝ իսկ ՀՅԴ-ի հետ միասի՞ն, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ավելի քիչ է դառնում»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս