Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը հայտնում է, որ ռուսական ու սիրիական կառավարական ավիացիան պարբերաբար ավերում է սիրիական հիվանդանոցները Հալեպ քաղաքի շրջաններում ռազմական օպերացիայի շրջանակում, հայտնում է BBC-ն:
Բացելով ԵԱՏՀ-ի կոլեգիայի նիստը՝ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ hանձնաժողովը պետք է ավելի ակտիվ դիրք բռնի եվրասիական ինտեգրման ամրապնդման հարցում: «Եվրասիական տնտեսական միությունում գործընկեր երկրների միջեւ թերինտեգրումը մարտահրավեր է Միության կայունությանը»,-հայտարարել է ԵԱՏՀ-ի Կոլեգիայի նախագահը:
«Ասվեց, որ օրենքների կեսն ընդունվել է արտահերթով, 2012թ. դրանց 1/3-րդն է ընդունվել արտահերթով, 1/3րդ-ից սկսվել է: Սա թաքուն օրենքների ընդունման մեխանիզմ է. թըփ-շըփ, 10 րոպե, ոչ մեկը չի հասցնում կարդալ, ուսումնասիրել, հարց տալ: Առավել ևս՝ վերջին նստաշրջանում, երբ ՀԱԿ-ը բոյկոտեց, դուրս եկավ, 60 հատ օրենք է անցել: 112 օրենքներից 90-ը թըփ-շըփի մեխանիզմով է անցել»:
«Որդիս ռասիստական փամփուշտով է սպանվել: Արդարություն եք ասում, սակայն արդարություն չկա: Դատավորին որոշ բաներ ասացինք, սակայն մեզ լուրջ չընդունեցին: Մեզ անհանգստացնում է այն, որ արդարություն չկա: Օրինակ, որոշ զինվորների առաջին վկայությունները չեն ընդունվել: Այս ամենը կարծես թատերական բեմականացում լինի»:
Հանդիպմանը ներկա ՀՀ Էկոնոմիկայի նախարար, ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ սա իր վերջին խոսքն է մոնիտորինգի այս գումարման շրջանակներում, և հաջողություն մաղթեց իր գործընկերներին. «Մենք կաշխատենք տարբեր կարգավիճակներով, բայց նույն ջանասիրությամբ»:
«2000 թ.-ից ՀՀ-ն ԵԽ անդամ է, բայց որևէ ընտրություն 10% իրականությանը համապատասխան արդյունքներ չի արձանագրել: Մենք վաղուց ստրկական վիճակում գտնվող երկիր ենք: ԸՕ-ն ի՞նչ պետք է փոխի, իրենք արդեն որոշել են՝ մեր երկրում ով է իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով է ԱԺ-ում, ով՝ դրսում, և Սերժ Սարգսյանի հետ կգծեն՝ ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ: Եվ ինչքան տառաճանաչությունը ցածր լինի, այդքան լավ իրենց համար՝ շատ հեշտ կկառավարեն այս երկիրը: Ընտրական համակարգ չկա, ի՞նչ տարբերություն՝ համամասնակա՞ն է, թե՞ մեծամասնական, նախագահակա՞ն է, թե՞ պառլամենտական»:
Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում՝ ոստիկանական տեղամասերից մեկի հարևանությամբ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:
Գերմանիան պատրաստ է իր վրա մեծ պատասխանատվություն վերցնել այն բանի համար, թե ինչ է տեղի ունենում «Գերմանիայի սահմաններից դուրս»: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Վիտլիխ քաղաքում «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության նախընտրական հավաքի ժամանակ:
«Ո՛չ, ո՛չ, չեն պարտվելու, մեր ժողովրդի հետ ամեն ինչ կկատարենք»,- այս մասինն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների նկատառմանը, թե Գյումրիում իշխանությունները միշտ պարտվում են:
LifeNews-ը հայտնում է, որ կառավարական համարանիշներով ավտոմեքենաների մեծ խցանում էր առաջացել երեկ Մոսկվայի Radisson հյուրանոցի մոտ, որի երկրորդ հարկում նշվել է ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովի ծննդյան 85-ամյակը:
Հանրապետական կուսակցության մի քանի հայտնի քաղաքական գործիչներ քննադատել են հանրապետական Դոնալդ Թրամփին, ով ցանկանում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում:
«Պարոն Գյոզալյան, կանգնեք, մի րոպե կանգնեք: Կա՞ն հարցեր պարոն Գյոզալյանի հետ»,- ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Որոշումը հաստատվեց, վարչապետը բեղմնավոր աշխատանք ցանկացավ նրան:
Ինչպես հայտնի է դարձել «Կոմերսանտին», այսօր Բաքվում կկայանա Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Բանակցությունների հիմնական թեման կդառնա երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, որը, ըստ «Կոմերսանտի», վերջին շրջանում դժվարությունների է բախվել:
«Մի քիչ Վենետիկի հանձնաժողովի կայքը փորփրենք, գուցե այնտեղից տեղեկատվություն քաղենք, թե ինչ է պատրաստվում անել Լեւոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում»:
Նախորդ օրերին, Էլգերսմայի խոսքով, քննարկումներ են ունեցել ՀՀ իշխանությունների հետ, որոնց ուշադրության կենտրոնում եղել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերանայումը, ինչպես նաև այն նպատակները, որոնք ՀՀ-ն ունի իր անվտանգության և պաշտպանության ոլորտի համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հովհաննես Հովսեփյանն ազատվել Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից:
Emirates Airline ավիաընկերության A380 ինքնաթիռը իրականացրել է ամենաերկար՝ առանց վայրէջքի կոմերցիոն թռիչքը, հայտնում է BBC-ն:
Պատճառների թվում, որը հանգեցրել է պատժամիջոցների երկարաձգմանը, նշվում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայում ուժի կիրառումն ու այնտեղ ժողովրդավարական գործընթացները ձախողելու փորձերը:
«Պարոն Օհանյանը երկու օր առաջ ասաց, որ ՀՀ-ն զենքեր ունի, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և մասսայական զենքերի պաշարները չեն համապատասխանում արևմտյան չափանիշներին և պետք է դրանք համապատասխանեցնել արևմտյան չափանիշներին: Հուսով եմ, որ այս բառերն իրականություն կդառնան»,-ասաց Նովակովսկին:
Հյուսիսային Կորեան գործարկել է փոքր հեռահարության մի քանի հրթիռ, որոնք ընկել են Ճապոնական ծովը, հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
«Մենք չէին ցանկանում, որ նա մեկնի Ռուսաստան, համոզում էինք, ասում, որ այստեղ էլ աշխատանք կգտնի. իսկ Գլյուչեխրան չի համոզվել: Պատասխանում էր, որ իր համար այստեղ ձանձրալի է, իսկ այնտեղ ինքը «դուստր» ունի: Նա մեզ հաճախ էր ցույց տալիս աղջկա լուսանկարը (ում նկատմամբ հոգ էր տանում Մոսկվայում) և ասում էր, որ շատ է կարոտում նրան: Եվ ընդհանրապես Սամարկանդայում նրան հետաքրքիր չէր: Նա Մոսկվա թռել է այս տարվա հունվարի 23-ին, ինքս եմ նրան ճանապարհել: Իսկ մինչ այդ գրեթե երկու ամիս նա տանն է եղել, մեզ մոտ մոր հետ է ապրել, հեռուստացույց էր նայում, տարբեր համերգներ, հանդիպում էր համադասարանցիներին, շփվում երեխաների հետ»:
Հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ռոյսը նշեց բազմաթիվ լսումների մասին, որ կոմիտեն ունեցել է ցեղասպանության հարցի շուրջ և ներկայացրեց Մերձավոր Արևելքի այդ հինավուրց և բնիկ քրիստոնյա համայնքները, որոնք ամբողջապես զրկվել են իրենց բնակության վայրերից, այնտեղ ուր հաստատվել է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողությունը:
Դիարբեքիրի ոստիկանությունը մարտի 2-ին բիրտ ուժ է կիրառել Սուր քայլել ցանկացող ամբոխի վրա, ովքեր որոշել էին քայլերթ իրականացնել՝ հետևելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի կոչին:
Լրագրողների հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչում է, կինը դրական պատասխան է տալիս, իսկ հարցին, թե ինչու է դա արել, պատասխանում է. «Ալլահն է հրամայել»: Տեսանյութում Գյուլչեխրա Բոբոկուլովան ձեռքով է անում իրեն նկարահանող տեսախցիկներին, ժպտում ու ասում՝ «Բարև բոլորին»:
Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու և «հաղթելու» համար։
Սահմանված ժամկետում օրինագիծը չի ներկայացվել և չի հրապարակվել, իսկ պատասխանատու պետական մարմինները գաղտնի են պահել օրինագծի պատրաստ լինելու փաստը:
Իշխանության վերին օղակներում շարունակվում են կադրային փոփոխությունների շուրջ քննարկումները։
«Հայաստանը կնախընտրի արագ մոռացության մատնել զիկնացուցակի հրապարակման էպիզոդը»,- մեզ հետ զրույցում ասաց Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և ՌԴ-ի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը: Ըստ նրա՝ ցանկի հրապարակումն արտասովոր, նույնիսկ զարմանալի քայլ էր, քանի որ Ռուսաստանը նման թափանցիկություն այլ երկրներին զենք մատակարարելիս հազվադեպ է ցույց տալիս:
Այսօր մենք նշում ենք Դիվանագետի օրը, և պատակահան չէ, որ հենց այս օրն է ընտրված. մարտի 2-ին քսանչորս տարի առաջ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Հատկանշական է, որ այս տարի մենք այն նշում ենք ընդգրկված լինելով ՄԱԿ-ի պատվո ցանկում՝ որպես կառույցի ամենապարտաճանաչ անդամներից մեկը։