Բաժիններ՝

Emirates Airline-ի Airbus 380 ինքնաթիռն իրականացրել է ռեկորդային թռիչք

Emirates Airline ավիաընկերության A380 ինքնաթիռը իրականացրել է ամենաերկար՝ առանց վայրէջքի կոմերցիոն թռիչքը, հայտնում է BBC-ն:

Ինքնաթիռը հատել է մոտ 14,2 հազար կմ՝ Դուբայից Օկլենդ (Նոր Զելանդիա) հասնելով 17 ժամ 15 րոպեում: Առաջին՝ Դուբայ-Օկլենդ չվերթն իրականացրել է А380-ը, սակայն շարունակական ավիահաղորդակցության համար, ըստ որոշ տվյալների, կօգտագործվի Boeing 777 ինքնաթիռ:

Նախորդ ռեկորդը սահմանել էր ավստրալական Qantas ավիափոխադրողը 2014-ին: Ինքնաթիռն իրականացրել էր չվերթ Սիդնեյից Դուբայ՝ 13,8 հազար տարածությունը հաղթահարելով գրեթե 17 ժամում:

Emirates Airline-ը պլանավորում է նաև գործարկել ուղիղ ավիահաղորդակցություն Դուբայից Պանամա, որը կտևի 17 ժամ 35 րոպե:

Singapore Airlines-ն ավելի վաղ իրականացնում էր Սինգապուր-Նյու Ջերսի թռիչքը, որը տևել է 19 ժամ: Ավիափոխադրողը 2015-ին հայտարարել է, որ պլանավորում է վերսկսել թռիչքները 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031