«Նա անընդհատ կրկնում էր՝ ես վախենում եմ». պատմում է երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի հայրը

Մոսկվայում երեխայի սպանության մեջ կասկածվող դայակի՝ Գյուլչեխրա Բոբոկուլավոյի ավագ որդուն՝ 19-ամյա Ռախմատիլոոյին Ուզբեկստանում ձերբակալել են: Այս մասին Gazeta.ru-ի հետ զրույցում պատմել է կնոջ հայրը՝ Բահրենտդին Թուրաևը: Նա պատմել է, որ դստեր ավագ որդին նախկինում ապրել է Մոսկվայում, Ոուզբեկստան վերադարձել է նոյեմբերի վերջին:

Բահրենտդին Թուրաևը պատմել է, որ դուստրը նախկինում դայակ չի աշխատել: «Մենք չէին ցանկանում, որ նա մեկնի Ռուսաստան, համոզում էինք, ասում, որ այստեղ էլ աշխատանք կգտնի. իսկ Գլյուչեխրան չի համոզվել: Պատասխանում էր, որ իր համար այստեղ ձանձրալի է, իսկ այնտեղ ինքը «դուստր» ունի: Նա մեզ հաճախ էր ցույց տալիս աղջկա լուսանկարը (ում նկատմամբ հոգ էր տանում Մոսկվայում) և ասում էր, որ շատ է կարոտում նրան: Եվ ընդհանրապես Սամարկանդայում նրան հետաքրքիր չէր: Նա Մոսկվա թռել է այս տարվա հունվարի 23-ին, ինքս եմ նրան ճանապարհել: Իսկ մինչ այդ գրեթե երկու ամիս նա տանն է եղել, մեզ մոտ մոր հետ է ապրել, հեռուստացույց էր նայում, տարբեր համերգներ, հանդիպում էր համադասարանցիներին, շփվում երեխաների հետ:

Ամեն ինչ նորմալ էր: Նա եկել էր մեզ մոտ, որ նոր անձնագիր ձեռք բերի, քանի որ հնի ժամկետն ավարտվել էր»,- ասել է նրա հայրը:

Ըստ լրատվամիջոցի՝ կնոջ հայրը նաև պատմել է, որ դուստրը երեք որդի ունի, ավագ որդին 19 տարեկան է: Նա ապրել է կնոջ առաջին ամուսնու հետ, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա ընկել է հոգեբուժական հիվանդանոց: Ամուսինը բաժանվել է նրանից, վերցրել երեխային: «Դա եղել է 2002թ.»,- հիշում է նա:

Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բառեր ասել, դադարել է լսել, ինչ-որ ագրեսիա է հայտնվել: «Ես նրան ասում էի՝ մի գնա այնտեղ, իսկ նա կարծես չի հասկանում: Հանկարծ հիշողությունը կարցրեց: Ես հանգստացնում էի նրան, իսկ նա կրկնում էր՝ «Ես վախենում եմ, հայրիկ»: Մենք նրան տարանք հիվանդանոց, որտեղ նրան պահեցին 13 օր: Իսկ հետո թողեցին: Նա երկու շաբաթ տանն էր: Հետո նորից վախեցած էր: «Ես արյուն եմ տեսնում»,- ասում էր նա:

Մենք վախեցանք նրա համար, նորից հիվանդանոց գնացինք, բայց արդեն այլ հիվանդանոց: Ոչինչ չբացատրեցին: Հետո պարզվեց, որ նա թութք ուներ, բայց արդեն ամեն ինչ լավ էր, ողջ է: Դեղեր դուրս գրեցին: Նա դրանք երկար խմել է: Ամեն ինչ նորից նորմալացավ»,- պատմել է կնոջ հայրը:

Տեսանյութեր

Լրահոս