Բաժիններ՝

Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. Oxfam

Հումանիտար Oxfam կազմակերպությունը հրապարակել է նոր վերլուծություն, ըստ որի՝ օկուպացված Արևմտյան ափում վերջին երեք տարվա ընթացքում զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է նախորդ 17 տարիների ցուցանիշները՝ միասին վերցրած, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Հղում անելով ՄԱԿ-ի տվյալներին՝ Oxfam-ը պնդում է, որ 2023 թվականից մինչև 2025 թվականի վերջ սպանվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա։ Համեմատության համար՝ 2006-ից 2022 թվականներին, նույն տվյալներով, զոհվել է 1 036 պաղեստինցի, որոնցից 225-ը երեխաներ էին։ Այսպիսով, ամբողջ 20-ամյա ժամանակահատվածում երեխաների բաժինը գերազանցում է զոհերի ընդհանուր թվի մեկ հինգերորդը։

Զեկույցում ներկայացված են նաև զոհված իսրայելցիների վերաբերյալ տվյալներ․ վերջին երեք տարում, Oxfam-ի տեղեկությամբ, սպանվել է 43 իսրայելցի վերաբնակիչ, այդ թվում՝ 10 երեխա, մինչդեռ նախորդ 17 տարիներին՝ 86 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ Բացի այդ, կազմակերպությունը հայտնում է տեղահանվածների թվի աճի մասին․ վերջին երեք տարում Արևմտյան ափում գրեթե 46 հազար պաղեստինցի հարկադրված է եղել լքել իր տունը, մինչդեռ նախորդ 14 տարիներին՝ մոտ 13 հազար։

Որպես պատճառներ նշվում են ռազմական գործողությունները, վերաբնակիչների կողմից բռնությունը, տների քանդումը և տեղաշարժի սահմանափակումները։

Վերլուծության տվյալներով, միայն ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին գրանցվել է վերաբնակիչների ավելի քան 540 հարձակում, 33 զոհված պաղեստինցի և ավելի քան 2,2 հազար տեղահանված անձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930