Ռումինիայի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել
Ռումինիայի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրել.
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հունիսի 14-ին վարչապետի պաշտոնում առաջադրել է լիբերալ կուսակցության անդամ Ադրիան Վեշտեայի թեկնածությունը այն բանից հետո, երբ անկախ թեկնածու Եվգեն Տոմաչը հրաժարվել է իր թեկնածությունից, հաղորդում է Reuters-ը։
52-ամյա Վեշտեան Ռումինիայի կենտրոնական Բրաշով շրջանի շրջանային խորհրդի նախագահն է։ Եվգեն Տոմաչը ձգտում էր գլխավորել տեխնոկրատների կառավարությունը, սակայն նրան չէր բավականացնում խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը։
«Այսօր առավոտյան Եվգեն Տոմաչը հետ է վերցրել իր մանդատը, և այդ պատճառով ես վարչապետի պաշտոնում առաջադրում եմ Ադրիան Վեշտեայի թեկնածությունը»,- հայտարարել է Նիկուշոր Դանը։- «Այս պահին պարզ է, որ քաղաքական (կառավարական) լուծումն է ճիշտը»։
Խորհրդարանական կուսակցությունները նախկինում հայտարարել էին, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն չունեցող քաղաքական փոքրամասնության կառավարությունն ավելի լավ կլինի, քան տեխնոկրատների կառավարությունը։
Reuters-ի հաղորդմամբ՝ Դանը ձգտում է վերջ դնել քաղաքական ճգնաժամին, որը կանգնեցրել է քաղաքականության մշակումը, վտանգել է ԵՄ հիմնադրամների հասանելիությունը և հանգեցրել ազգային արժույթի՝ լեյի, փոխարժեքի ռեկորդային նվազման։

