Բաժիններ՝

ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին, որոնք սահմանվել էին 2 տարի առաջ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով, հայտնում է BBC-ն:
Փաստաթղթում ասվում է, որ «արտակարգ ռեժիմը, որը սահմանվել էր Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները խափանելու փորձերի հետ կապված», պահպանվում է:

Պատճառների թվում, որը հանգեցրել է պատժամիջոցների երկարաձգմանը, նշվում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Ուկրաինայում ուժի կիրառումն ու այնտեղ ժողովրդավարական գործընթացները ձախողելու փորձերը:

Օբամայի հրամանում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները Ուկրաինայի նկատմամբ շարունակում են իրենցից ներկայացնել հատուկ ու արտակարգ վտանգ ազգային անվտանգության ու ԱՄՆ արտաքին քաղաքականության համար:
Ռուսաստանի Պետդումայի միջազգային կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը ԱՄՆ-ի որոշումը սպասելի է անվանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031