Բաժիններ՝

Պայթյուն ու հրաձգություն Ստամբուլի ոստիկանական տեղամասերից մեկում

Հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի արվարձաններից մեկում՝ ոստիկանական տեղամասերից մեկի հարևանությամբ: Այս մասին հայտնում է CNN Türk-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունն ուղեկցվել է հրաձգությամբ, այլ մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Բայրամփաշա շրջանում, հայտնում է NTV հեռուստաալիքը:

Ենթադրաբար, երկու կին ահաբեկիչներ մի քանի նռնակ են նետել ոստիկանական բաժանմունքի վրա: Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ներկայում ոստիկանությունը որոնում է հարձակվողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031