
«ՀՀ-ի նպաստը տպավորիչ է». Շտեֆեն էլգերսմա

«Բավարարված ենք ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններով »,- այս մասին այսօր ասաց ՆԱՏՕ-ի Հարավային Կովկասի բաժնի պատասախանատու Շտեֆեն Էլգերսման` խոսելով «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:
Շտեֆեն Էլգերսման նշեց, որ ՆԱՏՕ-ն ու Հայաստանն իրենց հարաբերությունները զարգացնելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն: ՆԱՏՕ-ի համար, ըստ բանախոսի, կարևոր է միջազգային անվտանգության ոլորտը և կարծում է, որ այս օրերի ընթացքում լայն քնարկումներ ծավալելու հնարավորություն կստանան: Նախորդ օրերին, Էլգերսմայի խոսքով, քննարկումներ են ունեցել ՀՀ իշխանությունների հետ, որոնց ուշադրության կենտրոնում եղել է ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի վերանայումը, ինչպես նաև այն նպատակները, որոնք ՀՀ-ն ունի իր անվտանգության և պաշտպանության ոլորտի համար:
«Առաջին հերթին մենք բավարարված ենք ՆԱՏՕ-ՀՀ զարգացումներով, մենք այսօր արդեն ունենք հարաբերությունների քսան տարվա պատմություն: ՀՀ-ն երկարաժամկետ պարտավորություններ է վերցրել իր վրա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խաղաղապահ միջոցառումներին Աֆղանստանում: Հաշվի առնելով ՀՀ անվտանգության մարտահրավերները՝ ՀՀ-ի նպաստը տպավորիչ է, մենք ողջունում ենք երկարաժամկետ պարտավորւթյունները, որոնք դուք ձեր վրա վերցրել եք»,-ասաց էլգերսման: