Արամ Դանիելյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը մոտ մեկ ամիս առաջ եղել է Սերժ Սարգսյանի մոտ։ Դանիելյանը ցանկացել է Սարգսյանի «դաբրոն» ստանալ ապրիլի 17-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելու և «հաղթելու» համար։ «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, իր ակնկալածը գործող քաղաքապետը չի ստացել։ Սերժ Սարգսյանի պատասխանը եղել է հետևյալը՝ եթե կարող ես, ընտրվիր։ Դանիելյանի մերձավորներից ստացված տեղեկությունների համաձայն, նա այժմ բավական լարված է և փորձում է մոբիլիզացնել իր շրջապատին։ Տեղեկություններ կան, որ Դանիելյանը նաև նախընտրական շտաբ է ձևավորվում, իսկ շտաբի պետը հնարավոր է, որ լինի Կոտայքի փոխմարզպետներից մեկը։ Հիշեցնենք, որ Հրագդանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու է նաև Սասուն Միքայելյանը։ Ինչպես հայտարարվել է, վերջինիս շտաբի պետը լինելու է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031