Քո օրինակը կարող է վարակիչ լինել․ Արյան դոնորի համաշխարհային օրն է

Այսօր՝ հունիսի 14-ին, Արյան դոնորի համաշխարհային օրն է։ Ու սա լավագույն առիթն է շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, որոնք ամեն օր իրենց մարդասիրության կաթիլն են նվիրում, կյանքեր փրկում` լուռ, առանց աղմուկի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Արյան պաշարների կայունությունը երկրի անվտանգության և առողջ հասարակության հիմքն է: Այս տարի մեր հիմնական շեշտադրումը երիտասարդների ներգրավումն է և Հայաստանում կամավոր, անհատույց արյունատվության մշակույթի ձևավորումը։«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ միասին մենք իրականացնում և ընդլայնում ենք կամավորական արշավները, որպեսզի արյուն հանձնելը դառնա ոչ թե մեկօրյա ակցիա, այլ գիտակցված սովորություն՝ տարվա բոլոր օրերին։Քո նվիրած արյունն իրականում կյանքի հույս է

նորածին երեխայի ու մայրիկի համար՝ ծննդաբերական բարդությունների ժամանակ,

վիրահատարանում գտնվող պացիենտի համար,

քաղցկեղի, արյան այլ հիվանդությունների դեմ ամեն օր պայքարող երեխաների ու մեծահասակների համար:Դոնորները ձևավորում են կյանքի մի անտեսանելի շղթա, որն ապահովագրում է մեզ բոլորիս:Ինչպե՞ս կարող ես օգնել հենց այսօր.

1. Դարձի՛ր դոնոր. այցելիր արյան հավաքագրման մոտակա կենտրոն:

2. Պատմի՛ր ընկերներիդ, որովհետև քո օրինակը կարող է վարակիչ լինել:Այս փոքր քայլով դու կարող ես փրկել կյանքեր:

Շնորհակալ ենք, որ կաք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930