Գյուլչեխրա Բոբոկուլովան ձեռքով է անում իրեն նկարահանող տեսախցիկներին, ժպտում ու ասում՝ «Բարև բոլորին»
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով կասկածվում է Մոսկվայում 4-ամյա Նաստյա Մ-ի սպանության մեջ, տեղափոխում դատարան:
Լրագրողների հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչում է, կինը դրական պատասխան է տալիս, իսկ հարցին, թե ինչու է դա արել, պատասխանում է. «Ալլահն է հրամայել»: Տեսանյութում Գյուլչեխրա Բոբոկուլովան ձեռքով է անում իրեն նկարահանող տեսախցիկներին, ժպտում ու ասում՝ «Բարև բոլորին»:



