«Հուսով եմ, որ նախարար Օհանյանի բառերն իրականություն կդառնան». Եժի Նովակովսկի

«ՀՀ-ն իր ազգային մենթալիտետով և շահերով համապատասխանում է ժողովրդավարական երկրներին»,- այս մասին այսօր ասաց ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին՝ խոսելով «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններ. հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովին ընդառաջ » խորագրով խորհրդաժողովի ընթացքում:

Դեսպանը հաճույքով նշեց այն մասին, որ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները զարգանում են և հարաբերությունների խորացման գործում երկու կողմերն էլ բարձր շահագրգռվածություն են ցուցաբերում: Ըստ նրա՝ ՀՀ-ի համար ՆԱՏՕ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ կան, քանի որ ՆԱՏՕ-ն պատրաստ է բազմակողմանի հարաբերություններ զարգացնել: Եվ, դեսպանի խոսքով, ամենևին էլ պարտադիր չէ ռազմական հարաբերությունները մասնավորապես խորացնել, այդ հարաբերությունները կարող են բազմակողմանի լինել: Եժի Նովակովսկին պատմեց, թե ինչպես է Լեհաստանի զարգացմանն օգնել Լեհաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությունը:

Դեսպանի վստահեցնում է՝ անդամակցությունից հետո Լեհաստանում անուղղակի օտարերկրյա ներդրումներ եկան և դա օգնեց Լեհաստանի գիտական և տեխնոլոգիական զարգացմանը՝ օգնելով արդյունավետ երկխոսություն ծավալել երկրում տարբեր հարցերի շուրջ: «Այսօր՝ տասնյոթ տարի անդամակացությունից հետո, Լեհաստանը հանդիսանում է այդ ալյանսի հարգված անդամը և այս տարվա հուլիսին կհյուրընկալենք ՆԱՏՕ-ի գագանթաժողովը, սա շատ կարևոր միջոցառում է լինելու ալյանսի համար նոր ռազմավարույթոն ստեղծելու տեսանկյունից, հաշվի առնելով ԱլԳ խնդիրները:

Հաճույքով եմ մասնակցում ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացին, ՆԱՏՕ երկրների ղեկավարները ընդգծում են, որ այս ալյանսը ոչ միայն ռազմական համագործակցության մասին է, այն արժեքների մի համայնք է, համոզված եմ, որ ՀՀ- ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը շարունակվեու է, քանի որ ՀՀ շահերը, ազգային մենթալիտետը կապվում են ժողովրդավարական երկներին, սա նույնպես նշանակություն ունի: Պարոն Օհանյանը երկու օր առաջ ասաց, որ ՀՀ-ն զենքեր ունի, որոնք մնացել են ԽՍՀՄ-ից և մասսայական զենքերի պաշարները չեն համապատասխանում արևմտյան չափանիշներին և պետք է դրանք համապատասխանեցնել արևմտյան չափանիշներին: Հուսով եմ, որ այս բառերն իրականություն կդառնան»,-ասաց Նովակովսկին:

Տեսանյութեր

Լրահոս