Բաժիններ՝

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը․ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է

Հունիսի 14-ին՝ ժամը 02։57-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 8 խմ)։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարերը․ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930